«Հայաստանի դասերը»՝ կես դար առաջ եւ այսօր - Mediamax.am

exclusive
7104 դիտում

«Հայաստանի դասերը»՝ կես դար առաջ եւ այսօր


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Common Ground Books and Spirits-ում հուլիսի 13-ին տեղի ունեցավ «Հայաստանի դասերը» զրույցների շարքի առաջին հանդիպումը:

 

Շարքի նպատակն է հասկանալ, թե ինչպես է ռուսական արտագաղթն ազդում Հայաստանի վրա եւ հակառակը: Հանդիպումները նախաձեռնել են Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը եւ լրագրող, հաղորդակցության մասնագետ Ալեքսանդրա Լիվերգանտը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Շարքի խորագիրը՝ «Հայաստանի դասերը», վերցված է ռուս գրող Անդրեյ Բիտովի համանուն ստեղծագործությունից, եւ առաջին հանդիպումն էլ նվիրված էր գրքին, Անդրեյ Բիտովի եւ Հրանտ Մաթեւոսյանի ընկերությանը, Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր սերունդների միջեւ կապին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Զրույցի ընթացքում գրող, հրապարակախոս Ալեքսանդր Արխանգելսկին եւ ռեժիսոր, «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոնի եւ հիմնադրամի հիմնադիր Դավիթ Մաթեւոսյանը գրքից հատվածներ են ընթերցել:

 

Բիտովի դասերը Հայաստանի մասին

 

Դավիթ Մաթեւոսյան

 

Բիտովի «Հայաստանի դասերը» գիրքն առաջին հերթին հասցեագրված է հայերին: Թեեւ այն ակնարկների շարք է ԽՍՀՄ-ի հայտնի եւ անհայտ երկրի մասին, եւ, իհարկե, ուղղված է ռուս ընթերցողին, բայց պետք է խոստովանեմ, որ մենք ինքներս մեզ լավ չենք ճանաչում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայերի դեռ մի քանի սերունդ պետք է կարդա Բիտով՝ ճանաչելու համար ոչ միայն 1967 թվականի Հայաստանը, այլ հենց հոգեւոր Հայաստանը, այն, որը Բիտովին բախտ էր վիճակվել տեսնել իր եւ Հրանտ Մաթեւոսյանի աչքերով, որը նրան ուղեկիցն էր, նրա գրքի «ընկեր» կոչված հերոսը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրեյ Բիտովը, որի արձակը «ծանր ինտելեկտուալ է», բավականին թեթեւ ակնարկների շարք է գրել: Գաղտնիքը հենց դրանում է՝ ծանր արձակ՝ գրված թեթեւ ոճով: Եվ ստացվել է ֆենոմենալ արդյունք:

 

Ալեքսանդր Արխանգելսկի

 

Գրքի առանցքում 1967 թվականի իրադարձություններն են, բայց Բիտովը գիրքն ավարտել է 1969-ին: Այս երկու տարեթվերի արանքում կա նաեւ 1968-ը: Չգիտեմ՝ ինչպես էր նախատեսված, բայց արդյունքում ստացվել է գիրք ոչ միայն Հայաստանի, այլեւ այն մասին, որ աշխարհը շարժվել է տեղից: Մաթեւոսյանը ու Բիտովը վախից ազատագրված սերնդի ներկայացուցիչներն էին, որոնք մուտք էին գործում հետստալինյան ժամանակաշրջան եւ հույս ունեին, որ «կպլստան», բայց չկարողացան:

Լուսանկարը` Մեդիամաքս

1968 թվական՝ տանկեր Պրահայում, կայսրություն, որը ցույց տվեց իր գազանական դեմքը, կայսրություն, որը տեղ չէր թողնում ազատ տարածության համար: Բիտովն այդ տարածություն գտնում է Հայաստանում: Այս գիրքը ոչ միայն Հայաստանի, այլեւ ազատության նկատմամբ սիրո մասին է:

 

Հնարավո՞ր է վերադառնալ մշակութային ընդհանրության միջավայր

 

Դավիթ Մաթեւոսյան

 

Եթե խոսում ենք ընդհանրությունների մասին, ապա Մաթեւոսյանն էլ, Բիտովն էլ ունեին իրենց «կայսրությունը»՝ «խոսքի կայսրությունը»: Եվ եթե խոսում ենք բառի կայսրությունում այսպիսի հսկաների ընկերության եւ եղբայրության մասին, ապա հղում անելով նրանց, կարդալով ու վերընթերցնելով նրանց ստեղծագործությունները, հնարավոր է նորից գտնել այդ ընդհանրությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց հիմա դա ավելի դժվար կլինի, որովհետեւ այն ժամանակ կար ընդհանուր մշակութային տարածք: Ամեն դեպքում, կլինեն հարազատ հոգիներ, հարազատ տարածք, սեփական կայսրություն կամ այդ կայսրության որոշ բեկորներ, որովհետեւ հնարավոր չէ կարդալ այս գրողներին, հասկանալ ու չհամակվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դա մի սերունդ էր, որն իր աչքով տեսել էր մահ, համաշարհային պատերազմ, բռնապետություն եւ ողջ էր մնացել: Այդ սերունդն ամբողջ աշխարհում է մեծ դեր խաղացել: Մաթեւոսյանն ու Բիտովը, ըստ էության, «Բիթլզ»-ի եւ Ֆելինիի սերնդակիցն են, բայց նրանք մնացին երկաթյա վարագույից հետեւում՝ ստեղծելով հավասարազոր ու նույնիսկ ավելի լավ գրականություն, երաժշտություն, կինո:

 

Ալեքսանդր Արխանգելսկի

 

Ինձ դուր եկավ «խոսքի կայսրության» մասին Դավիթի միտքը: Այդ տարածության մեջ կարող ենք շարունակել ավանդույթները, բայց դրանից դուրս ամեն հաջորդ սերնդի փորձառությունը բացառիկ է, եւ ոչինչ չի կարող կրկնվել: Ես վստահ եմ, որ այլ ձեւերով սկզբում պայմանական «Մաթեւոսյանը» եւ «Բիտովը» կգտնեն իրար, հետո կգրվեն գրքերը, եւ ոչ թե՝ հակառակը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցավոք, կներեք այս արտահայտության համար, բայց համաշխարհային պատմության  առաջ քաշած պայմանները նպաստում են այդ որոնումներին: Երբ մարդկանց քամին քշում է իրենց հողից եւ հարց է առաջանում՝ ո՞ւր գնալ. գնալ այնտեղ, որտեղ նոր հողն իրենց կընդունի: Հայաստանը համաշխարհային պատմության ընթացում հերթական անգամ ցույց տվեց իր բաց լինելը: Եվ այդ սերն ու ընկերությունը նոր սերնդին կտան նոր փորձառություն:

 

Տարիներ անց վերընթերցելով «Հայաստանի դասերը»

 

Դավիթ Մաթեւոսյան

 

«Հայաստանի դասերը» բարձրակարգ գրականություն է, զարմանալի կենդանի տեքստ, որը կոդեր եւ բանալիներ է տալիս ինձ եւ Հայաստանի էությունը ճանաչել ցանկացող ընթերցողին: Սա է, որ Բիտովը բացահայտել է հայերի եւ ոչ հայերի համար: Դրանում է գրքի կարեւորությունը եւ դա է պատճառը, որ այն կկարդացվի դեռ շատ անգամներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին հայացքից մարդիկ կարծում են, որ այս գիրքն ամբողջությամբ հաճոյախոսություն է Հայաստանի հասցեին: Իրականում այնտեղ կա այդ ժամանակվա իրականության եւ այսօր էլ գոյություն ունեցող բացասական երեւույթների կոդավորված պատկեր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս գրքից կարելի է ինքնաճանաչողության դասեր քաղել: Այն ինձ համար խիստ բուժող ազդեցություն է ունեցել, որը, ինչպես հայելու մեջ նայելիս, ցույց է տալիս  քո բնավորության եւ էության ոչ միայն հաճելի գծերը, այլեւ՝ խնդիրները, որ արտացոլված են դեմքիդ, բայց դա անում է շատ նուրբ: Ու նաեւ սրա համար՝ շնորհակալություն Բիտովին:

 

Ալեքսանդր Արխանգելսկի

 

Գիրքը ոչ միայն վերարտադրում է այն ողբերգությունը, որին բախվել է Բիտովի եւ Մաթեւոսյանի սերունդը, այլեւ նորից բարձրացնում է հարցեր, որոնց նրանք պատասխանել են:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիրքը չի հնացել, այն ոչ թե մեկնաբանների, այլ՝ ընթերցողների համար է: Դա նշանակում է , որ Հայաստանի դասերը շարունակվում են, եւ լավ է, որ դրանք ստուգելու համար քննություն հարկավոր չէ:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին