«Զվարթնոց» օդանավակայանում բացվել է «Ծառայություն» ֆոտոցուցահանդեսը - Mediamax.am

3723 դիտում

«Զվարթնոց» օդանավակայանում բացվել է «Ծառայություն» ֆոտոցուցահանդեսը


Լուսանկարը` Էմմա Մարաշլյան

Լուսանկարը` Յուլիա Բերդնիկովա

Լուսանկարը` Յուլիա Բերդնիկովա

Լուսանկարը` Յուլիա Բերդնիկովա

Լուսանկարը` Յուլիա Բերդնիկովա


Երեւան։ Մեդիամաքս։ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում այսօր բացվել է «Ծառայություն» շարժական ֆոտոցուցահանդեսը։

Ստեփանակերտում բնակվող Նարինե Կարապետյանն իր լուսանկարների միջոցով պատմում է արցախցիների մասին, ովքեր ամենադժվար պայմաններում չեն դադարում մարդ մնալ եւ խնամել կենդանիներին, որոնցից շատերը պատերազմի արդյունքում հայտնվել են փողոցներում։

 

«Զվարթնոցը» դարձել է «Ծառայություն» ֆոտոցուցահանդեսի երկրորդ հարթակը։

 

«Օդանավակայանում ցուցահանդեսը կազմակերպելու նպատակն է հնարավորինս լայնորեն ներկայացնել շրջափակված Արցախի խնդիրը բաց սահմանների աշխարհում»,- նշել են կազմակերպիչները։

 

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 10-ը, իսկ այնուհետև հասանելի կլինի Երեւանի ԹՈՒՄՈ կենտրոնի այգում (օգոստոսի 11-25), Գյումրու ԹՈՒՄՈ  կենտրոնում (օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը), Դիլիջանի քաղաքային զբոսայգում (սեպտեմբերի 9-19), ինչպես նաև Գորիսի պետական դրամատիկական թատրոնի տարածքում (սեպտեմբերի 22-30):

 

Ծրագրի շրջանակներում «VIVA» հիմնադրամի կայքում բացվել է դրամահավաք՝ Արցախում առաջին անվճար անասնաբուժական գրասենյակը վերազինելու, կենդանիների համար դեղորայք, պատվաստանյութեր ձեռք բերելու համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին