Սեզար Գուեկյանը Gibson Brands-ի նոր նախագահն ու գործադիր տնօրենն է - Mediamax.am

3011 դիտում

Սեզար Գուեկյանը Gibson Brands-ի նոր նախագահն ու գործադիր տնօրենն է


Սեզար Գուեկյանը
Սեզար Գուեկյանը
Սեզար Գուեկյանը
Սեզար Գուեկյանը
Սեզար Գուեկյանը
Սեզար Գուեկյանը
Սեզար Գուեկյանը
Սեզար Գուեկյանը

Gibson Brands-ի տնօրենների խորհուրդը հաստատել է Սեզար Գուեկյանին ընկերության նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում:

 

«Ես հնարավորություն եմ ունեցել սերտորեն աշխատել Սեզարի հետ՝ վերջին 5 տարիների ընթացքում մենք միասին վերակառուցել ենք Gibson Brands-ը», - ասել է Gibson Brands-ի խորհրդի նախագահ Նեթ Զիլխան:

 

«Նա նոր շունչ է հաղորդել Gibson-ին՝ մեր արտադրանքի, մարքեթինգի, արտիստների հետ հարաբերությունների հարցերում եւ ձեռնարկել է մեր աճին միտված շատ կարեւոր նախաձեռնություններ: Սեզարը զարմանալի կրքով է լցված երաժշտության եւ, մասնավորապես, Gibson կիթառների հանդեպ։ Մենք վստահ ենք, որ Սեզարը կատարյալ թեկնածու է Gibson-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար»,- հավելել է Նեթ Զիլխան:

Սեզար Գուեկյանը Սեզար Գուեկյանը

 

Ինքը Սեզար Գուեկյանը նշել է.

 

«Մենք մշտապես հարց ենք տալիս ինքներս մեզ՝ ինչպես լինել ավելի արդիական եւ օգտագործել մեր լեգենդար անցյալը՝ ավելի ստեղծագործ լինելու համար: Մեր ապագան կախված է մեր թիմի կրքից, տարբեր ժանրերում հանդես եկող մեր արտիստների հետ համագործակցությունից»:

 

Սեզար Գուեկյանը Gibson-ին միացել է 2018 թվականին՝ համադրելով իր բիզնես կրթությունը երաժշտության եւ կիթառի հանդեպ երկարամյա կրքի հետ: Նա մեծ դեր է ունեցել Gibson-ի վերածննդի գործում՝ մշակելով նոր հաջող ռազմավարություն, որի կենտրոնում գործիքներ են եւ ձայնը:

Սեզար Գուեկյանը Սեզար Գուեկյանը

 

Սեզարը բիզնեսի բակալավրի (BA) կոչում է ստացել Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանու եւ բիզնեսի մագիստրոսի (MBA) կոչում Չիկագոյի համալսարանում:

 

Այս տեսանյութում Սեզար Գուեկյանը պատմում է իր հայկական արմատների մասին եւ 2020 թվականի պատերազմից հետո «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին աջակցելու մասին.

 

 

Gibson-ի հետ համագործակցող բազմաթիվ արտիստներ ողջունել են Սեզար Գուեկյանի նոր դերը Gibson Brands-ում: Մենք առանձնացրել ենք նրանցից չորսի խոսքերը:

 

Սլեշ

 

«Չեմ էլ կարող պատկերացնել Gibson-ի գործադիր տնօրենի պաշտոնի համար ավելի կատարյալ տարբերակ, քան Սեզար Գուեկյանը: Gibson կիթառի ամենախելացի եւ ամենակրքոտ սիրահարներից մեկը լինելով, նա նաեւ եռանդուն գործարար է»:

 

Թոնի Այոմի

 

«Սեզարը վայրեջք ապրող Gibson ապրանքանիշը վերածեց հաջողակ ընկերության: Նա հանդիպում էր երաժիշտների հետ, լսում էր մեր կարծիքները եւ իր շուրջը հիանալի թիմ ձեւավորում: Այսօր Gibson-ը մի ընկերություն է, որի հետ համագործակցելը հպարտություն է ինձ համար: Շնորհակալություն, Սեզար»։

 

Սերժ Թանգյան

 

«Սեզարը ոչ միայն հիասքանչ գործադիր տնօրեն է Gibson-ում, այլեւ մեծ արտիստ է եւ լավ ընկեր»:

Սեզար Գուեկյանը Սեզար Գուեկյանը

 

Լուիս Ֆոնսի

 

«Այնքան հպարտ եմ, որ Սեզար Գուեկյանը նշանակվել է Gibson-ի գործադիր տնօրեն: Նրա կիրքը երաժշտության հանդեպ, նրա անձնական կապը արտիստների հետ եւ հավատարմությունը լատինական երաժշտությանը եւ մշակույթին անհավանական են: Բրավո՛, Սեզար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին