Հունիսի 10-ին, ժամը 18:00-ին Common Ground Books and Spirits-ում (Բաղրամյան, 6) կբացվի հայտնի դիզայներ, նկարիչ եւ մանկավարժ Ստաս Ժիցկու գծանկարների ցուցահանդես-վաճառքը։
«OCULAR VERNACULAR-ը շարք է ոչ զբոսաշրջային, ոչ հանդիսավոր եւ շատ անկեղծ Հայաստանում հեղինակի ամենօրյա կյանքի մասին:
Զգացողությունները դրական են, սերը երկրի հանդեպ՝ անկեղծ, նկարները՝ զգացմունքային, Հայաստանը՝ գեղեցիկ», - նշում են միջոցառման կազմակերպիչները։
Ստաս Ժիցկին
Ստաս Ժիցկին դիզայնի ոլորտում մի քանի տասնյակ մրցանակների եւ պարգեւների դափնեկիր է, այդ թվում՝ Good Design Award՝ Rich հյութի համար եւ RedDot Award՝ Diamonds Inside ոսկերչական հավաքածուի համար։ Նա Cannes Lions, Eurobest, AD Stars փառատոնների ժյուրիի անդամ է։

















