Սոկուրովը Երեւանում ներկա կլինի իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությանը - Mediamax.am

2845 դիտում

Սոկուրովը Երեւանում ներկա կլինի իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությանը


Լուսանկարը` https://www.kino-teatr.ru/


Երեւան։ Մեդիամաքս։ Հունիսի 9-ից 13-ը Երեւանում կկայանա ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Ինչպես հայտնում է կազմակերպիչը՝ «Կինոկլուբ Երեւան» տելեգրամյան ալիքը, ռեժիսորն անձամբ կներկայացնի ֆիլմերը հանդիսատեսին։

 

Հետահայաց ցուցադրության շրջանակներում տեղի կունենա «Հեքիաթ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան եւ «Ցուլ» ֆիլմի ռեժիսորական տարբերակի համաշխարհային պրեմիերան՝ զգալիորեն վերանայված գունային շտկումով, ձայնային շեշտադրումներով եւ երկու նոր դրվագներով, որոնք պահպանվել էին Սոկուրովի անձնական արխիվում եւ նախկինում չէին ցուցադրվել:

 

Հանդիսատեսը կտեսնի նաեւ «Մոլոխ» եւ «Մարդու միայնակ ձայնը» ֆիլմերի վերականգնված տարբերակները եւ «Ֆաուստ» ֆիլմը։

 

Տոմսերը կարելի է ձեռք բերել http://sokurov.am/ կայքում։

 

Ավելի վաղ այս տարի «Կինոկլուբ Երեւան» տելեգրամյան ալիքը կազմակերպել էր Անդրեյ Տարկովսկու եւ Անդրեյ Զվյագինցեւի հետահայաց ցուցադրությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին