Տատյանա Տոլստայա. Պատերազմն անկարելի է կանխել մշակույթով - Mediamax.am

4391 դիտում

Տատյանա Տոլստայա. Պատերազմն անկարելի է կանխել մշակույթով


Տատյանա Տոլստայան եւ Լիլիթ Մելիքսեթյանը
Տատյանա Տոլստայան եւ Լիլիթ Մելիքսեթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տատյանա Տոլստայան եւ Լիլիթ Մելիքսեթյանը
Տատյանա Տոլստայան եւ Լիլիթ Մելիքսեթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տատյանա Տոլստայան
Տատյանա Տոլստայան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 25-ին Գրքի երեւանյան փառատոնի շրջանակում գրականագետ Լիլիթ Մելիքսեթյանը զրույց է վարել Տատյանա Տոլստայայի հետ։ Գրողը պատմել է «Истребление персиян» նոր գրքի մասին եւ պատասխանել է ընթերցողների հարցերին։ Մեդիամաքսն առանձնացրել է հանդիպման հետաքրքիր դրվագները:

 

Երկխոսության կարեւորությունը

 

Ռուսաստանում շատերն այս գրքի վերնագիրը լսում են որպես «Истребление россиян» ։ Իրականում գրքի վերնագիրը փոխաբերություն է, այսպես է վերնագրված Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Տիմոֆեեւսկու հետ մեր երկխոսություններից մեկը, որը ներառված է գրքում։ Ամբողջ գիրքը բաղկացած է մեր երկխոսություններից։

 

Ռուսաստանում Ալեքսանդր Տիմոֆեեւսկուն ճանաչում էր մարդկանց նեղ շրջանակ, որոնք մեծապես տպավորված էին նրա կյանքով եւ, ցավոք, վաղաժամ հեռանալով: Նա անսահման համեստ էր։ Նա մարդ էր, ով հասկանում էր ինքն իրեն եւ հենց այդ պատճառով էլ կարիք չուներ որեւէ մեկին քծնելու։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասում են, մինչեւ 16 տարեկանը նա կարդացել էր բոլոր այն գրքերը, որոնք պետք է կարդալ։ Մենք ծանոթացանք 90-ականների սկզբին եւ շատ արագ ընկերացանք։ Նա  կինոգետ էր եւ հրապարակախոս, գրում էր տարբեր պարբերականների համար։ Ես ապրում էի Ամերիկայում, բայց ինչ-որ պահի վերադարձա Ռուսաստան եւ նա ինձ աշխատանքի վերցրեց։

 

Գրում էինք այսպես՝ ես որեւէ բան գրելու թեմա էի ստանում եւ երեք շաբաթ տանջվում էի այս առաջադրանքից։ Նա գալիս էր աշխատանքի, բացում համակարգիչը եւ անմիջապես սկսում գրել տեքստը՝ սկզբից մինչեւ վերջ: Հետո գնում էինք որեւէ գինետուն։ Երկուսս էլ սիրում էինք խմել, երկուսս էլ չէինք հարբում ու պարզապես զրուցում էինք ամեն ինչի մասին։

 

Ինչ-որ պահի որոշեցինք, որ ափսոս է կորցնել այս զրույցները եւ սկսեցինք դրանք գրի առնել: Այսպես ծնվեցին երկխոսությունները. ընտրում էինք թեմաներ եւ քննարկում դրանք: Բարեբախտաբար, մենք նույն ալիքի վրա էինք, սակայն միշտ չէ, որ գալիս էինք համաձայնության։ Բայց այդ անհամաձայնությունը հրաշալի մի բան էր, երբ փաստարկներդ զարմանալիորեն վերադառնում էին՝ ուղղումներով, բացատրություններով եւ բողոքներով: Դա լավագույն մշակութային ժամանցն է, որը եղել է իմ կյանքում։

 

Տեքստը տանում է քեզ նոր աշխարհներ, ինչպես Ալիսային՝ հրաշքների աշխարհ

 

Այսօր մշակույթում ամեն ինչ լղոզվում է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են գաջեթները դուրս մղում գրքերը, երեխաները դադարում են կարդալ, նոր սերունդը չի հասկանում մեր իմաստները, մեր հետաքրքրությունները։

Տատյանա Տոլստայան եւ Լիլիթ Մելիքսեթյանը Տատյանա Տոլստայան եւ Լիլիթ Մելիքսեթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոխվել են մշակութային ընկալման մատրիցները, փոխվել է պահանջը։ Արագություն է ի հայտ եկել, որը մեզ՝ ծերուկներիս, տհաճ է։ Մենք դանդաղ, մտածկոտ մարդիկ ենք, որոնք նայում են բառերի մեջ եւ հայտնաբերում, որ նրանք ունեն գաղտնի պատուհաններ, դռներ, որոնց միջով դուք հայտնվում եք նոր իմաստներում: Տեքստը  տանում է դեպի նոր աշխարհներ, ինչպես Ալիսային՝ հրաշքների աշխարհ:

 

Զրուցակցի կարեւորությունը եւ երրորդ ավելորդը

 

Ես այսօր էլ մի քանի ընկերներ ունեմ, որոնց հետ կարող եմ զրուցել, եւ նրանք ինչ-որ հորիզոններ են բացում, սակայն չկա որեւէ զրուցակից, ում հետ ես կկարողանայի համագործակցել կամ գրել նման երկխոսություններ։

Տատյանա Տոլստայան Տատյանա Տոլստայան

Լուսանկարը` Մեդիամաքս

Չեմ կարծում, որ այս գրքի ընթերցողները իրենց երրորդ ավելորդ կզգան, կամ երկու մարդկանց զրույցը լրտեսող: Ոչ մի ուրիշ հայացք արդեն ոչինչ չի փչացնի։

 

Արդյո՞ք հնարավոր է մշակույթով կանխել պատերազմը

 

Ոչ, մշակույթով ոչինչ կանխել հնարավոր չէ։ Դա այլ բան է։ Ինչպես նաեւ հնարավոր չէ կանխել ոչ մի տեսակի սիրով, այդ թվում՝ քրիստոնեական։ Ոչ ոքի մոտ չստացվեց։ Տարբեր մեխանիզմներ են։ Պետք է ջանասիրաբար անել քո գործը, բայց միեւնույն ժամանակ հասկանալ, որ դրանով ոչինչ չես շտկվի։

 

Յանա Շահրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին