«Պետրոս Ալոյան» հիմնադրամը հովանավորել է Բալտրուշայտիսին նվիրված միջազգային կոնֆերանսը - Mediamax.am

2598 դիտում

«Պետրոս Ալոյան» հիմնադրամը հովանավորել է Բալտրուշայտիսին նվիրված միջազգային կոնֆերանսը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ «Պետրոս Ալոյան» հիմնադրամն հովանավորել է Վիլնյուսում կայացած Յուրգիս Բալտրուշայտիսին նվիրված միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էր Լիտվայի մշակութային հետազոտությունների ինստիտուտը:

Կոնֆերանսին մասնակցել են գիտնականների տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Նրանք քննարկել են Բալտրուշայտիսի ժառանգությունը մշակույթի, պատմության, ճարտարապետության ոլորտներում Միջոցառման հովանավորը «Պետրոս Ալոյան» հիմնադրամն էր:

 

Լիտվացի մեծանուն արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անունն արդեն 7 տարի ամուր կամրջել է «Պետրոս Ալոյան» հիմնադրամն ու Լիտվան կրթության և մշակույթի ոլորտներում:

 

«Հայկական ճարտարապետության վերաբերյալ Յուրգիս Բալտրուշայտիսի թողած աշխատությունները մեծ արժեք են ներկայացնում և կարևոր են մեր մշակույթի պատմությունը սերունդներին փոխանցելու առումով: Ուստի մեզ համար կարևոր էր այս կոնֆերանսի կայացումը» -, ասել է հիմնադրամի հիմնադիր Հայկ Ալոյանը, ով ներկա է գտնվել կոնֆերանսին:

 

«Պետրոս Ալոյան» հիմնադրամը ֆինանսավորում է Յուրգիս Բալտրուշայտիսի անվան ամենամյա կրթաթոշակը՝ նախատեսված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին