Իզմիրլյան հիմնադրամը $ 1,2 միլիոն կհատկացնի համայնքային տներ կառուցելու համար - Mediamax.am

1271 դիտում

Իզմիրլյան հիմնադրամը $ 1,2 միլիոն կհատկացնի համայնքային տներ կառուցելու համար


Լուսանկարը` Իզմիրլյան բարեգործական հիմնադրամ


Երեւան։ Մեդիամաքս։ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամը 1,2 միլիոն դոլար կհատկացնի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող 18 տարեկանից բարձր անձանց համար համայնքային փոքր տներ կառուցելու նպատակով:

Նախագծի իրականացման համար այսօր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու հիմնադրամի միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

 

«Ծրագրի իրականացումն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանն ու վերջիններիս մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ կանխարգելմանը»,- ասված է նախարարության հաղորդագրությունում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին