Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել աուտիստ երիտասարդներին - Mediamax.am

2706 դիտում

Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել աուտիստ երիտասարդներին


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան։ Մեդիամաքս։ «Իզմիրլյան» հիմնադրամն ընդլայնում է սոցիալական ձեռներեցության աջակցության ծրագիրը, որտեղ աշխատում են աուտիստ երիտասարդները:

2020-2021 թվականներին «Իզմիրլյան» հիմնադրամը ֆինանսավորել է «Քայլ Առաջ» ՀԿ-ի սոցիալական ձեռնարկությունում թղթե բաժակների արտադրության հիմնումը, որի նպատակն է հզորացնել հասարակության սոցիալապես խոցելի խմբերը եւ սոցիալական ձեռնարկությունները, ինչպես նաեւ խթանել էկոլոգիապես մաքուր արտադրությունը:

 

Այս նոր նախաձեռնությամբ Իզմիրլյան հիմնադրամը կաջակցի թղթե բաժակների արտադրության սոցիալական ձեռնարկության արտադրական կարողությունների ընդլայնմանը` լրացուցիչ սարքավորումների տրամադրմամբ, որոնք թույլ կտան փակել արտադրական ցիկլը: Նոր մեքենաները թույլ կտան թղթի տպագրություն եւ կտրում թղթե բաժակների արտադրության համար։ Բացի ժամանակի եւ ռեսուրսների խնայումից, ծրագիրը կնպաստի աուտիզմ ունեցող երիտասարդների համար 10 լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը եւ արտադրատեսակների ընդլայնմանը: Բացի էկո թղթե բաժակների արտադրությունից, սարքավորումները հնարավորություն կտան արտադրել թղթե տոպրակներ եւ տուփեր:

 

Ծրագրի ուղղակի շահառուներն են այն երիտասարդները (16+), որոնց համար որեւէ տեսակի աշխատանքի հասանելիությունը սահմանափակ է` աուտիզմի սպեկտրի խանգարում ունենալու պատճառով, նրանց ընտանիքները եւ «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին