«Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաներին - Mediamax.am

2354 դիտում

«Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաներին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ «Իզմիրլյան» հիմնադրամը մեկնարկում է աջակցությունը «Սորս» հիմնադրամի «Գույքադարան՝ հատուկ գույքի պահոց» ծրագրին:

Ծրագրի նպատակն է բարելավել զարգացման խանգարումներ եւ հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակը՝ չընդմիջվող վերականգնողական թերապիայի ապահովման համար անհրաժեշտ թերապիայի պարագաների եւ դիրքավորման սարքերի հասանելիությունն ապահովելով։

 

Ծրագրի շրջանակներում թերապիայի պարագաների եւ դիրքավորման սարքերի գույքադարան կստեղծվի Արաբկիր ԲԿ-ի «ԱրԲես» կենտրոնում` ապահովելով բուժական սարքավորումների եւ դիրքավորման սարքերին հասանելիությունը շահառուների համար, ինչպես նաեւ կիրականացվի ծնողների/խնամակալների կարողությունների զարգացում դրանց կիրառման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին