Արամ Փախչանյան. «Դպրոցի պատվիրատուն ծնողը չէ» - Mediamax.am

exclusive
1763 դիտում

Արամ Փախչանյան. «Դպրոցի պատվիրատուն ծնողը չէ»


Լուսանկարը` Մեդիամաքս


«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը գտնում է, որ պետք չէ արհեստական հակադրություն ստեղծել պետական եւ մասնավոր դպրոցների միջեւ:

 

«Կարմիր թել» հաղորդաշարի ընթացքում Արամ Փախչանյանը խոսել է այն կարծրատիպերի մասին, որոնք կան մեր հասարակության մեջ մասնավոր դպրոցների վերաբերյալ, ներկայացրել է ասոցիացիայի կատարած աշխատանքը եւ վստահություն է հայտնել, որ ի վերջո պետք է գործի մի մոդել, երբ պետությունը հավասար ֆինանսական պատասխանատվություն կստանձնի թե՛ պետական եւ թե՛ մասնավոր դպրոցների աշխատանքն ապահովելու համար:

 

 

Զրույցի թեմաները.

 

00:00 - սկիզբ

00:30 – ինչո՞ւ անկախ ու ոչ թե մասնավոր կամ ոչ պետական դպրոցներ

03:52 – դպրոցներն ու ծնողների ցանկությունները, «ներկա-բացակայի» «վաճառքը»

06:27 – անդամակցության սկզբունքներն ու չափանիշները       

09:00 – հանրային ընկալման կարծրատիպերը

13:20 – անկախ դպրոցների իրական անկախության աստիճանը

19:35 – դպրոցներն ու բուհերի ընդունելությունը, քոլեջների դերի փոփոխությունը

24:00 – «մեկ ձայնով» խոսելու առավելությունները

28:45 – անկախ դպրոցների ֆինանսական ինքնաբավության աստիճանը

32:35 – մասնավոր եւ պետական կրթության ապագան

 

***

 

Կարմիր Թելի գործընկերն է Յորքի համալսարանի եվրոպական կամպուս հանդիսացող CITY քոլեջը, որն առաջարկում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում ստանալ բարձրակարգ անգլիական կրթություն` ինչպես բակալավրի, այնպես էլ մագիստրոսի ծրագրով: Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք 093 909 349 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին