Fly Arna-ի բորտուղեկցորդների աշխատանքը՝ օդանավի ներսից եւ դրսից - Mediamax.am

exclusive
5896 դիտում

Fly Arna-ի բորտուղեկցորդների աշխատանքը՝ օդանավի ներսից եւ դրսից


Արաքսյա Գեւորգյանը եւ Տարոն Շոլինյանը
Արաքսյա Գեւորգյանը եւ Տարոն Շոլինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արաքսյա Գեւորգյանը եւ Տարոն Շոլինյանը
Արաքսյա Գեւորգյանը եւ Տարոն Շոլինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արաքսյա Գեւորգյանը եւ Տարոն Շոլինյանը
Արաքսյա Գեւորգյանը եւ Տարոն Շոլինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարոն Շոլինյանը
Տարոն Շոլինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արաքսյա Գեւորգյանը
Արաքսյա Գեւորգյանը

Մինչ շատերը մի կողմ են դրել բորտուղեկցորդ դառնալու մանկության անիրագործելի թվացող երազանքը եւ տարիներով գրասենյակում, համակարգչի առջեւ նստած երազում են թռիչքների մասին, Fly Arna հայկական ազգային ավիաուղիներն այդ երազանքին հասնելու իրատեսական ճանապարհ է առաջարկում:

 

Ավիաընկերության բորտուղեկցորդուհի Արաքսյա Գեւորգյանը եւ բորտուղեկցորդ Տարոն Շոլինյանը մեզ հետ զրույցում պատմել են բորտուղեկցորդ դառնալու ճանապարհի, նրանց տրվող առավելությունների եւ օդանավում գործող օրենքների մասին:

 

Fly Arna-ում աշխատանքը

 

Արաքսյա. Մինչ Fly Arna-ում աշխատելը՝ բորտուղեկցորդուհու աշխատանքս սկսել եմ Բելգիայում: Սկզբում բոլորովին այլ մասնագիտություն էի ընտրել, որոշել էի թարգմանչուհի դառնալ, բայց շատ պատահական հայտնվեցի ավիացիայի ոլորտում: 2014 թվականից սկսեցի աշխատել օդանավակայանում, հետո բելգիական ավիաընկերություններից մեկում՝ բորտուղեկցորդուհի: Աշխատանքս շարունակեցի Ֆրանսիայում՝ արդեն որպես ավագ բորտուղեկցորդուհի: Այդ ժամանակ 22 տարեկան էլ չկայի: Դրանից քանի տարի հետո՝ 2020թ.-ին, աշխատանքի անցա Չիկագոյում՝ Miami air-ում: Մի քանի ամսից սկսվեց կորոնավիրուսը, սահմանները փակվեցին, չվերթներ չկային: Հենց այդ ժամանակ էր, որ որոշեցի վաղուց ունեցած նպատակս իրականացնել՝ վերադառնալ եւ ապրել Հայաստանում:

 

Չնայած որ բորտուղեկցորդուհու գործն անչափ շատ եմ սիրում, բայց Հայաստան վերադառնալուց հետո մտածում էի, որ այլեւս այս գործով չեմ զբաղվի, բայց ճակատագիրը, փաստորեն այլ բան էր նախատեսել. բորտուղեկցորդուհու իմ գործը չէր ավարտվել, պետք է շարունակեի արդեն Հայաստանում:

Արաքսյա Գեւորգյանը եւ Տարոն Շոլինյանը Արաքսյա Գեւորգյանը եւ Տարոն Շոլինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարազատներիցս իմացել էին, որ ազգային ավիաընկերություն է բացվում: Համոզեցին, որ գնամ եւ բաց դռների օրվան մասնակցեմ: Գնացի, տվյալներս գրանցեցին եւ միանգամից հարցազրույց վերցրեցին։ Հետո անգլերեն լեզվի եւ մաթեմատիկայի գրավոր թեստ հանձնեցի: Դրանից մի քանի օր հետո զանգեցի, ասացին, որ ընդունվել եմ եւ կարող եմ մասնակցել դասընթացներին։ Թրեյնինգների շրջանը տեւում է մոտ 1 ամիս՝ 2 շաբաթ Հայաստանում, 3-ը՝ Շարժայում:

 

«Վերջ, ես մնացի Հայաստանում»

 

Տարոն. Ի տարբերություն Արքասիայի, ցավոք, Հայաստանում ապրել չէի ուզում: Վանաձորի մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո հյուրատուն էի բացել իմ հայրենի քաղաքում՝ Ալավերդիում: Մի պահ եկավ, որ որոշեցի երկրից գնալ, իսկ ամենահարմար տարբերակը Չինաստանն էր։ Բացարձակ մտադրություն չունեի այստեղ ապրելու: Նախորդ տարի դեկտեմբերին որոշեցի գալ Ամանորը ծնողներիս հետ անցկացնել եւ հետ գնալ Պեկին:

 

Երբ եկա, ընկերներիցս մեկն ասաց, որ ազգային նորաբաց ավիաընկերությունը բորտուղեկցորդներ է փնտրում: Ժամանակ չկորցրեցի, հենց դեկտեմբերի 27-ին օնլայն դիմեցի, հարցազրույցն անցա եւ զգացի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Կարճ ժամանակ անց շնորհավորական նամակ ստացա, որ կարող եմ մասնակցել դասընթացներին: Այդ օրը երջանկություն էր ինձ համար, ասացի՝ վերջ, ես մնացի Հայաստանում։

 

Դասընթացները եւ փորձաշրջանը

 

Արաքսյա. Air Arabia խմբի անդամ լինելու ամենամեծ առավելություններից մեկը բորտուղեկցորդների համար միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող դասընթացներին մասնակցելու հնարավորությունն է, որոնք կազմակերպվում և անցկացվում են Air Arabia-ի կողմից: Հայաստանում երկշաբաթյա դասընթացներին մեզ պատրաստում են այնպես, որ կարողանանք Շարժայում ճիշտ եւ արագացած անցնել թրեյնինգի շարունակությունն ու փորձաշրջանը, որից հետո գալիս է ամենաբարդ շրջանը՝ քննությունները։ 5 առարկայից քննություն ենք հանձնում եւ պետք է ունենանք նվազագույնը 80% արդյունք: Քննություններից կամ կտրվելու դեպքում վերահանձնելու հնարավորություն տրվում է։

Արաքսյա Գեւորգյանը Արաքսյա Գեւորգյանը

 

Դասընթացներին զրոյից մասնակցելը պարտադիր է, քանի որ յուրաքանչյուր ավիաընկերություն իր աշխատաոճն ունի։ Այստեղ բորտուղեկցորդի աշխատանքային փորձը կապ չունի: Ես վեց տարվա փորձ ունեի, բայց ընդհանրապես փորձ չունեցողի հետ անցել եմ նույն դասընթացները։

 

Ստացվում է՝ մեկ ամսում կարողանում ես նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց, իհարկե, յուրաքանչյուր տարին մեկ պետք է անպայման վերահանձնել սովորածը։

 

Տարոն․Դասընթացներից հետո գալիս է փորձնական թռիչքների փուլը: Երեք փորձնական թռիչք ենք ունենում, իսկ չորրորդ թռիչքը կոչվում է check flight, որի ընթացքում ավագ բորտուղեկցորդը որոշում է՝ կարո՞ղ ես ինքնուրույն թռիչք ունենալ, թե՝ ոչ:

Տարոն Շոլինյանը Տարոն Շոլինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Fly Arna-ում հիմնական աշխատանքի անցա հոկտեմբերի 1-ից, իսկ մինչեւ այդ թռիչքներ իրականացրեցի Շարժայում՝ Air Arabia-ում: Քանի որ նույն խմբի մեջ ենք, մեր բորտուղեկցորդները նաեւ այնտեղ՝ խմբի ավիաուղիներում թռիչքներ իրականացնելու հնարավորությունն ունեն: Սա շատ մեծ առավելություն է, քանի որ բացի այն, որ տարբեր մշակույթների մարդկանց հետ աշխատելու փորձ ես ձեռք բերում, նաեւ ձեռք ես բերում ընկերներ եւ կապեր տարբեր ավիաուղիներում:

 

Անվտանգության կանոնները եւ ուղեւորին լսելը՝ առաջնային

 

Տարոն․ Թրեյնինգների ժամանակ, բացի բուն բորտուղեկցորդի պարտականություններից, սովորում ենք ավիացիային վերաբերող շատ այլ հարցեր։ Ինչպես է ինքնաթիռը թռնում, եղանակային պայմաններն ինչպես են ազդում թռիչքի վրա, տուրբուլենտն ինչից է առաջանում եւ ինչ պետք է անել դրա ժամանակ:

 

Սովորում ենք առաջին բուժօգնության հետ կապված ցանկացած բան՝ մինչեւ իսկ ծնունդ ընդունել։

 

Արաքսյա․ Այս գործում ամենակարեւոր նախապայմաններից մեկը ուղեւորին լսել կարողանալն է։ Եթե բողոք ունի՝ պետք է լսենք, հասկանանք, բացատրենք: Եթե ուրախ է, գոհ է՝ նորից պետք է լսենք, բայց բառեր եւ արտահայտություններ կան, որոնք չպետք է օգտագործենք, այլ հնարավորինս ժեստերով շփվենք։

 

Բորտուղեկցորդ դառնալու առավելությունները

 

Արաքսյա. Շատ նամակներ եմ ստանում սոցցանցերում, թե ինչպես անենք, որ բորտուղեկցորդուհի աշխատենք։ Fly Arna-ն այսօր տալիս է այդ հնարավորությունը՝ իրականացնել cabin crew դառնալու երազանքը կամ նոր ու շատ հետաքրքիր մասնագիտություն ձեռք բերելու նպատակը: Ինձ համար նաև շատ կարևոր է այն աշխատանքային միջավայրը, որտեղ աշխատում եմ՝ մեզ մոտ այն մոտիվացնող է եւ ոգեշնչող։

 

Բոլոր նրանք, ովքեր անցնում են հարցազրույցի փուլը եւ հնարավորություն ստանում մասնակցել Fly Arna-ի եւ Air Arabia-ի համատեղ դասընթացներին՝ ստանում են կրթաթոշակ, կեցության ապահովում: Արդեն աշխատանքի անցնելուց հետո, բացի հիմնական աշխատավարձից, եւ մենք, եւ մեր ընտանիքի անդամները հնարավորություն ենք ունենում ավելի հաճախ եւ հատուկ պայմաններով ճամփորդել:

Արաքսյա Գեւորգյանը եւ Տարոն Շոլինյանը Արաքսյա Գեւորգյանը եւ Տարոն Շոլինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիզա ստանալու հարցը եւս առանց բարդությունների է կազմակերպվում: Եւ որ ամենակարեւորն է, այս աշխատանքը տալիս է մեզ՝ ճամփորդելու, նոր երկրներ տեսնելու հնարավորություն:

 

Տարոն. Բորտուղեկցորդ լինելը բոլորվին այլ ապրելակերպ է, որտեղ շատ կարեւոր է նաեւ թիմային աշխատանքը՝ սկսած նրանից՝ թե ինքնաթիռում ով ինչ պետք է հայտարարի։ Իսկ իմ ամենասիրելի հայտարարությունը սա է՝ «Մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Երեւանի Զվարթնոց օդանավակայանում»:

 

Ֆլայ Արնա-ն վերջերս հայտարարել է թիմի համալրման նոր փուլի մասին: Մասնակցության պայմանները եւ առցանց հայտը հասանելի են այս հղումով։ Ինքնակենսագրականներ կարելի է ուղարկել նաև HR@flyarna.com էլ. հասցեով։ Հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. դեկտեմբերի 15-ը:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին