Մեհրիբան Ալիեւան այլեւս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ - Mediamax.am

3121 դիտում

Մեհրիբան Ալիեւան այլեւս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ


Լուսանկարը` https://sia.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի առաջին փոխնախագահ եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին հայտնել է, որ դադարեցնում է իր գործունեությունը որպես այս կազմակերպության բարի կամքի դեսպան։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Ադրբեջանի ազգային հանձնաժողովը։

 

«Նամակում ընդգծվում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման եւ տարածաշրջանի վերածննդի լայնածավալ աշխատանքներում ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաեւ այս գործում իր առանձնահատուկ դերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները հնարավոր չէ կատարել»,- ասվում է ուղերձում։

 

Մեհրիբան Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան էր 2004 թվականից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին