Արման Թաթոյանը կզբաղվի ակտիվ հանրային գործունեությամբ - Mediamax.am

843 դիտում

Արման Թաթոյանը կզբաղվի ակտիվ հանրային գործունեությամբ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարել է, որ սկսում է ինստիտուցիոնալ հիմքեր ունեցող ակտիվ հանրային գործունեություն:

«Մենք ստեղծել ենք «Իրավունքի եւ արդարության կենտրոն. Թաթոյան հիմնադրամ»: Այն ունի հռչակված նպատակներ, որոնք են ՀՀ-ում ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների եւ սոցիալական արդարության, ազգային անվտանգության ապահովումը, գիտակրթական եւ հետազոտական գործունեությունը: Այս հիմնադրամը չունի եւ բացառված է օլիգարխիկ կամ այլ մեծահարուստի ֆինանսավորում: Այն ֆինանսավորվում է հայկական Սփյուռքի կողմից»,- ասել է Արման Թաթոյանը:

 

Նա նշել է, որ այս պահին որեւէ քաղաքական պրոցեսի մեջ ներգրավված չէ:

 

«Իրականացնելու եմ հիմնադրամի հետ կապված ակտիվ հանրային գործունեություն: Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածու լինելուն, կարծում եմ՝ հանրությունը լավ գիտի իմ կարողությունները, ես ինքս իմ կարողությունները լավ գիտեմ: Այս պահին ես ինձ տեսնում եմ այստեղ:

 

Մեր երկիրը կանգնած է օրհասական խնդիրների առաջ, իմ նպատակն է այս փուլում, հնարավորինս, որքան կկարողանամ, այս հարցերով զբաղվել»,- ասել է Արման Թաթոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին