«Վարպետների ժամանակն է» արտ օբյեկտը տեղադրվել է Գյումրիի Վարպետաց փողոցում - Mediamax.am

1536 դիտում

«Վարպետների ժամանակն է» արտ օբյեկտը տեղադրվել է Գյումրիի Վարպետաց փողոցում


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Երեւան։ Մեդիամաքս։ Երեւանից Գյումրի է տեղափոխվել «Հայաստանի վարպետ» մրցույթի ժամանակը խորհրդանշող «Վարպետների ժամանակն է» արտ օբյեկտը:   Այն տեղադրվել է քաղաքի Վարպետաց փողոցում։ 

 

«Վարպետների ժամանակն է» արտ օբյեկտը ստեղծել են գրաֆիկական դիզայներ Յանա Զախարովան եւ քանդակագործ, նկարիչ Նաիրի Գրիգորյանը։ Ժամացույցն ունի ոչ սովորական սլաքներ․ ժամանակն այստեղ չափվում է, մասնավորապես, մկրատով, մուրճով, սղոցով, դազգահով, գրտնակով։ Հենց այդ գործիքներով են իրենց հմտություններն ու տաղանդը ցուցադրելու «Հայաստանի վարպետ» մրցույթի՝ եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցները։

 

«Հայաստանի վարպետ» մրցույթին մասնակցում են Հայաստանում եւ Արցախում բնակվող, 23 տարեկանից բարձր վարպետներ այն 12 մասնագիտությունների գծով, որոնք որոշվել էին առցանց քվեարկության արդյունքներով։

 

Մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 1200-ից ավելի հայտ՝ Հայաստանի բոլոր մարզերն ու Արցախը ներկայացնող վարպետներից:

 

«Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են սոցիալական ձեռներեց  եւ հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը եւ «Ապրելու» հիմնադրամը։ Մրցույթի կազմակերպիչը «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին