«Սպուտնիկ Light» պատվաստանյութը գրանցվել է Հայաստանում - Mediamax.am

3235 դիտում

«Սպուտնիկ Light» պատվաստանյութը գրանցվել է Հայաստանում


Լուսանկարը` https://regnum.ru/


Երեւան: Մեդիամաքս: Մեկ բաղադրիչով կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Light» պատվաստանյութը գրանցվել է Հայաստանի առողջապահության նախարարության կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը:

 

«Սպուտնիկ Light»-ով պատվաստումը կօգնի սահմանափակել կորոնավիրուսի տարածումը Հայաստանում եւ կարագացնի բնակչության հավաքական իմունիտետի առաջացումը, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

 

2021թ. փետրվարին Հայաստանում գրանցվել էր «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին