Սպուտնիկ V-ի եւ Moderna-ի համադրումը ավելացված իմունային պատասխան է ապահովել - Mediamax.am

6493 դիտում

Սպուտնիկ V-ի եւ Moderna-ի համադրումը ավելացված իմունային պատասխան է ապահովել


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանյան Սպուտնիկ V պատվաստանյութի առաջին բաղադրիչի համադրումը ամերիկյան Moderna-ի հետ արձանագրել է ավելացված իմունային պատասխան։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին վկայում են Արգենտինայում անցկացվող հետազոտության տվյալները, որն իրականացվում է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի աջակցությամբ։

 

Սպուտնիկ V եւ AstraZeneca պատվաստանյութերի համադրման արդյունքում իմունոգենության մեջ էական փոփոխություններ չեն նկատվել։

 

Սպուտնիկ V-ի եւ չինական Sinopharm պատվաստանյութի համադրման հետազոտության արդյունքները դեռեւս ուսումնասիրվում են։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին