Արա Թադեւոսյան. «Խտացված էմոցիաների» եւ նոր գրքերի գաղափարների մասին - Mediamax.am

exclusive
1892 դիտում

Արա Թադեւոսյան. «Խտացված էմոցիաների» եւ նոր գրքերի գաղափարների մասին


Եգոր Գլումովը եւ Արա Թադեւոսյանը
Եգոր Գլումովը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Եգոր Գլումովը եւ Արա Թադեւոսյանը
Եգոր Գլումովը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը
Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Եգոր Գլումովը եւ Արա Թադեւոսյանը
Եգոր Գլումովը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոր գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ եւ հանդիպումներ գրողների հետ. Newmag Summer Fest 2021-ը գրքասերների համար 12-ժամյա իսկական տոն էր ստեղծել հուլիսի 16-ին «Երազ» այգում։  

 

Գրադարան սրճարանում Newmag-ի հայ հեղինակների հետ հանդիպումների շարքում կայացել է նաեւ «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակ, Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի հետ հանդիպումը, որը վարում էր Եգոր Գլումովը:  

Եգոր Գլումովը եւ Արա Թադեւոսյանը Եգոր Գլումովը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ անկեղծ եմ գրել գիրքը, որեւէ բան չկա, որ գրված է, եւ տեղի չի ունեցել. վերջերս ընկերներիցս մեկն ասաց, որ գրքում «խտացված էմոցիաներ են»: Չեմ թաքցնի, որ գիրքն առաջին անգամ գրել եմ ընկերներիս համար, որոնց հետ միասին անցել ենք այդ ճանապարհը: Բայց նաեւ ցանկացել եմ ցույց տալ, որ եթե ինչ-որ բան շատ ես ցանկանում անել եւ մեծ ջանք ես գործադրում, շատ մեծ հավանականություն կա, որ դա կստացվի»,- ասել է Արա Թադեւոսյանը։

 

Գիրքը՝ գաղափարից մինչեւ վերջին էջ

 

«Ռոք աստղերի առաջին այցը Հայաստան 2009 թվականին ընդամենը երկու օր տեւեց, սակայն շատ հագեցած էր իրադարձություններով եւ մեր էմոցիաներով։ Մեզ համար անպատկերացնելի բան էր, որ երկու օր անցկացրել ենք այդ մարդկանց հետ։ Սկզբում մտածում էի մեծ հոդված կամ ակնարկ գրել, որը չգրվեց։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո նախագիծը շարունակվեց. 2010 թվականին եղան Իեն Գիլանի երկու բարեգործական համերգները Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ, այնուհետեւ Գիլանը Թոնի Այոմիի հետ WhoCares սուպեր-խումբը ստեղծեցին: Այսինքն՝ անընդհատ ինչ-որ բաներ էին տեղի ունենում եւ ընթացքում հասկանում էի, որ, միգուցե, սա գիրք պետք է դառնա։ Բայց ինչ-ինչ պատճառներով՝ հիմնականում աշխատանքային զբաղվածությամբ պայմանավորված, գիրքը չէր գրվում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրքի վրա սկսեցի աշխատել 2017 թվականին, գրեցի 20-30 տոկոսն ու կանգ առա։ 2020 թվականի հունվարին՝ Ամանորի արձակուրդային դադարից անմիջապես հետո, հասկացա, որ եթե այդ ամսվա ընթացքում գործը չանեմ, էլ երբեք չեմ գրի։ Չգիտեմ՝ ինչու այդպես մտածեցի։ Առհասարակ, ես շատ շուտ եմ արթնանում, իսկ գիրքը գրելու համար երկու շաբաթ շարունակ արթնանում էի ժամը 5-ին եւ ամեն առավոտ 1-1,5 ժամ գրում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդպես գիրքը գրվեց երկու շաբաթվա ընթացքում, հասկացա, որ մի քանի տարի իզուր եմ վատնել։ Շատ լավ ստացվեց, որ այդ գործն արեցի մինչեւ համավարակը եւ, հատկապես, մինչեւ պատերազմը, որովհետեւ պատերազմից հետո հաստատ չէի ունենա եւ չունեմ գիրք գրելու տրամադրություն։ Այդ առումով, լավ էր, որ այդ գործն արվեց ու վերջացավ»։

 

Անաչառությունը՝ կարեւոր սկզբունք

 

«Երբ ձեռագիրը պատրաստ էր, զանգեցի Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանին, առաջարկեցի, որ ծանոթանա։ Ինձ համար սկզբունքային էր, որ պրոֆեսիոնալ հրատարակչություն լույս ընծայի գիրքը։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ ուրախացա, երբ Արտակը հավանեց։ Փաստորեն առաջին հայկական նոն-ֆիքշընն էր լինելու, որ հրատարակելու էր Newmag-ը։ Շատ կարեւոր է, երբ դու եւ հրատարակիչը թիմակից եք, հենց այնպես կամ «ծանոթի միջոցով» չեն հրատարակում գիրքը»։

 

Գրքի վաճառքը՝ ժամանակի մեջ ձգված պրոցես

 

«Իհարկե, ցանկացած հեղինակ ցանկանում է, որ շատ մարդ իր գիրքը կարդա, բայց գրքի վաճառքը ժամանակի մեջ ձգված պրոցես է, որին պետք է հանգիստ վերաբերվել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Խորհրդային Միության ժամանակ գրքերը հրատարակվում եւ վերահրատարակվում էին 100-հազարանոց տպաքանակով։ Բայց այսօր անգամ Մոսկվայում եթե 5 հազար տպաքանակով գիրքը վաճառվում է, համարվում է հաջողություն։ Շատ-շատ պատճառներ կան, այդ թվում՝ ընտրության մեծ հնարավորությունը, որը նաեւ հակառակ ազդեցությունն է ունենում»։

 

Հաջորդ գրքի մտքերը

 

«Երկու գրքի միտք կա, մեկը դարձյալ նոն-ֆիքշըն, մյուսը՝ գեղարվեստական։ Բայց այդ գեղարվեստականից առայժմ խուսափում եմ։ Գեղարվեստական գրականությունն այլ ոլորտ է, եւ այնտեղ մտնելուց առաջ պետք է շատ ծանր ու թեթեւ անել։ Գաղափարը, մոտավոր սխեման կան, հնարավոր է՝ մի օր կզբաղվեմ դրանով։

Արա Թադեւոսյանը Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ վերաբերում է նոն-ֆիքշընին, կարծում եմ՝ դա ավելի իրատեսական է, բայց համապատասխան հոգեվիճակ է պահանջում։ Մի բան, որ հաստատ գիտեմ հիմա, այն է, որ երկու-երեք շաբաթում ֆիզիկապես դա կարելի է անել, մնում է, պարզապես, սկսել»։  

 

«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը կարելի է գնել Երեւանի գրախանութներում, ինչպես նաեւ Newmag-ի կայքում՝ անվճառ առաքումով. https://newmag.am/book/rockstar:

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին