Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Ռուսական արվեստի թանգարանում բացվել է եւ մինչեւ օգոստոսի 20-ը գործելու է «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վրուբել» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նվիրված է ռուս մեծ նկարիչ Միխայիլ Վրուբելի 165 եւ Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակներին։

Առաջին անգամ ներկայացվում են Վրուբելի բոլոր աշխատանքները, որոնք առկա են Հայաստանում։
13 գործերից 9-ը Հայաստանի ազգային պատկերասրահի, 4-ը` Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդերից են։ Այդ աշխատանքներում Վրուբելը ներկայանում է որպես գեղանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ և քանդակագործ։

Ցուցահանդեսի այցելուներն առաջին անգամ հնարավորություն ունեն տեսնելու Լերմոնտովի մահվան 50-րդ տարելիցի առթիվ հրատարակված «Երկերի ժողովածուն», որի համար նկարազարդումներ են կատարել Այվազովսկին, Սուրիկովը, Շիշկինը, Րեպինը, Վասնեցով եղբայրները, Պոլենովը, Վրուբելը և այլոք։
Մոսկվայի Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի տրամադրած թվային նյութերն այս ցուցահանդեսը դարձրել են առավել հետաքրքիր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: