Երեւան: Մեդիամաքս: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիտեր Մաուրերն ասել է, որ Ադրբեջանում գտնվող զինծառայողների կարգավիճակի հարցը պետք է կարգավորեն Երեւանն ու Բաքուն:
«Առաջընթաց է գրանցվել, գերիները վերադառնում են իրենց տները: Միեւնույն ժամանակ, դեռ կան վեճեր որոշ ձերբակալվածների վերաբերյալ՝ արդյո՞ք նրանք ռազմագերի են համարվում, ի՞նչ կարգավիճակ ունեն եւ կարո՞ղ են արդյոք վերադառնալ: Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ առաջացել են տարաձայնություններ ձերբակալվածների կարգավիճակի վերաբերյալ: Բաքուն եւ Երեւանը պետք է այս խնդիրը լուծեն իրենց մեջ:
Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք ինչ-որ բան խորհուրդ տալ, սակայն կառավարություններն իրենք պետք է որոշեն եւ վերջնական գնահատեն կարգավիճակը: Հուսով եմ, որ ապագայում հնարավոր կլինի խնդրի լուծում գտնել բոլոր ձերբակալվածների համար, ովքեր գտնվում են Հայաստանում եւ Ադրբեջանում», - ասել է Փիտեր Մաուրերը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: