«Լրագրողներ առանց սահմանների» քննադատել է ՀՀ կառավարությանը - Mediamax.am

3971 դիտում

«Լրագրողներ առանց սահմանների» քննադատել է ՀՀ կառավարությանը


Լուսանկարը` lanmedia.fr


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը զբաղեցրել է 63-րդ տեղը «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում», որն ամեն տարի հրապարակում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Ուսումնասիրության հեղինակները գնահատել են մամուլի ազատությունը 180 երկրներում:

 

Հայաստանն ընդգրկվել է «խնդրահարույց» իրավիճակ ունեցող երկրների խմբում: Նախորդ տարվա ինդեքսի համեմատ Հայաստանը նահանջել է 2 կետով:

 

Այս խմբում ընդգրկված են նաեւ Վրաստանը (60-րդ տեղ), Լեհաստանը (64-րդ տեղ), Ճապոնիան (67-րդ տեղ), Իսրայելը (86-րդ տեղ) եւ այլ երկրներ:

 

Երկրների 12% -ը հայտնվել է «շատ վատ» իրավիճակի խմբում: Դրանց թվում է Ադրբեջանը, որը զբաղեցնում է 167-րդ տեղը:

 

Զեկույցում ասվում է, որ «թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծված Հայաստանի կառավարությանը չհաջողվեց նվազեցնել լրատվամիջոցների բեւեռացման մակարդակը»:

 

«Տագնապալի են անվտանգության ծառայությունների ներգրավումը ապատեղեկատվության դեմ պայքարում եւ օրենսդրությունը փոխելու փորձերը` առանց քաղաքացիական հասարակության եւ լրագրողների հետ նախնական քննարկումների», - ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցում:

 

Միեւնույն ժամանակ, զեկույցի հեղինակները նշում են, որ «հետաքննական լրագրությունը Հայաստանում ծաղկում է առցանց տիրույթում եւ կարեւոր դեր է խաղում կոռուպցիայի դեմ ազգային պայքարում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին