Հայաստանում սկսվել են կորոնավիրուսի դեմ փոքր թվով պատվաստումները - Mediamax.am

3834 դիտում

Հայաստանում սկսվել են կորոնավիրուսի դեմ փոքր թվով պատվաստումները


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ փոքր թվով պատվաստումներ արդեն իսկ սկսել են:

«Ռուսաստանից «Սպուտնիկ V»-ի փոքր խմբաքանակ էինք նվեր ստացել, առաջիկայում կստանանք ավելի մեծ խմբաքանակ եւ այսպես պատվաստումների ընթացքը կշարունակվի»,- կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախարարը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանում պատվաստումը կրելու է կամավոր բնույթ:

 

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ պետպատվերի շրջանակում հնարավորություն կունենան պատվաստվելու ռսիկային խմբի մեջ ներառված քաղաքացիները՝ 65 տարին լրացած անձինք, բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիները:

 

Նա հավելել է, որ բոլոր պատվաստանյութերը մշակումից հետո կլինիկական հետազոտությունների երեք փուլ են անցնում, եւ Հայաստան են ներմուծվելու միայն այն պատվաստանյութերը, որոնք կունենան երրորդ փուլի ամփոփ տվյալները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին