Բրիտանական թանգարանը Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Հայաստան վերադարձնելու մասին որեւէ դիմում չի ստացել - Mediamax.am

exclusive
18092 դիտում

Բրիտանական թանգարանը Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Հայաստան վերադարձնելու մասին որեւէ դիմում չի ստացել


Անահիտ աստվածուհու արձանի գլուխը
Անահիտ աստվածուհու արձանի գլուխը

Լուսանկարը` http://www.britishmuseum.org


Երեւան: Մեդիամաքս: Բրիտանական թանգարանը որեւէ դիմում կամ հարցում Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Հայաստան վերադարձնելու վերաբերյալ դեռեւս չի ստացել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Մեդիամաքս-ը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սկսել է ստորագրահավաք` Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նախաձեռնությամբ։

 

Հիմնադրամը  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպաններ Քեթրին Ջեյն Լիչին եւ Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձում կոչ էր արել  Հայաստանին վերադարձնել Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը եւ ձեռքերը` նշելով, որ արվեստի եւ պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են եւ որի պատմության կրողներն են:

 

Բրիտանական թանգարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Օլիվիա Ռիքմանն այսօր Մեդիամաքս-ին հաղորդել է, որ թանգարանի համապատասխան բաժինը տեղեկացվել է այդ նախաձեռնության մասին, սակայն դեռեւես որեւէ դիմում Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Հայաստան վերադարձնելու մասին թանգարանը չի ստացել: 

 

Համաձայն Բրիտանական թանգարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկանքի, Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը հայտնաբերվել է 1872 թ.-ին ներկայիս Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող Սադակ քաղաքում:  Աստվածուհու արձանի գլուխը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, իսկ այնուհետեւ Իտալիա, որտեղ այն գնել է Ալեսանդրո Կաստելանին, ով եւ ավելի ուշ փոխանցել է Անահիտի բրոնզաձույլ գլուխը Բրիտանական թանգարանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին