Իզմիրլյան հիմնադրամը կաջակցի վիրավորներին եւ տեղահանվածներին - Mediamax.am

1741 դիտում

Իզմիրլյան հիմնադրամը կաջակցի վիրավորներին եւ տեղահանվածներին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Իզմիրլյան հիմնադրամը մեկնարկում է երկու նոր ծրագիր՝ ուղղված Արցախյան պատերազմում վիրավորված զինվորներին եւ պատերազմի արդյունքում տեղահանված արցախցիներին աջակցություն տրամադրելուն:

«Արագ արձագանք վիրավոր զինծառայողների համար» ծրագրի նպատակն է բժշկական աջակցություն ցուցաբերել պատերազմում վիրավորված զինվորականներին: Այն աջակցելու է վիրավոր զինծառայողների լիարժեք վերականգնմանը`որակյալ եւ անվճար բժշկական ծառայությունների հասանելիությունը ժամանակին ապահովելու միջոցով: Ծրագիրն իրականացվելու է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից, որտեղ շահառուները կստանան անհրաժեշտ բժշկական ծառայությունները:

 

«Բժշկական աջակցություն Արցախից տեղահանված հայերին» ծրագրի նպատակն է ունենալով աջակցել Արցախից տեղահանված խոցելի մարդկանց առողջապահական կարիքներին: Այն հնարավորություն է ընձեռելու ստանալ որակյալ եւ անվճար բժշկական ծառայություններ: Այս ծրագիրը եւս իրականացվելու է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին