Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որի համաձայն ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները կկարողանան Ռուսաստանում տրանսպորտային միջոցներ վարել իրենց հայրենիքում տրված վարորդական վկայականների հիման վրա:
Նախագծի ընդունման դեպքում, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստան քաղաքացիները կկարողանան Ռուսաստանում աշխատել որպես վարորդներ եւ տաքսու վարորդներ՝ ազգային վարորդական վկայականով:
Օրենքի նախագիծը սահմանում է ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնելիս տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության նոր կանոններ: 2017թ. հունիսի 1-ից սահմանվել էր, որ ՌԴ տարածքում հնարավոր է վարորդ աշխատել միայն ՌԴ վարորդական վկայականի առկայության դեպքում: Բացառություն էր արվել այն երկրների համար, որտեղ ռուսերենը ճանաչվել էր որպես պաշտոնական լեզուներից մեկը, նշում է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: