Պարետը ներկայացրել է կանոնների փոփոխությունները - Mediamax.am

4350 դիտում

Պարետը ներկայացրել է կանոնների փոփոխությունները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ պարետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ գործող հակահամաճարակային կանոններում որոշակի փոփոխություններ են կատարվելու:

«Անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվելու է, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակների կրման կանոնը: Վերանայվելու են բացօթյա որոշ տարածքներում դիմակ կրելու կանոնը, օրինակ՝ բնության գրկում կամ անտառում:

 

Վերանայվելու է նաեւ հանրային սննդի ոլորտում յուրաքանչյուր սեղանի շուրջ թույլատրվող անձանց քանակը»,- Ազգային ժողովի հատուկ նիստում ներկայացրել է Տիգրան Ավինյանը:

 

Նա հայտնել է, որ գրադարաններն ու թանգարանները եւս կվերաբացվեն:

 

«Առաջիկա օրերին մանրամասն ուղեցույցներ կհրապարակվեն դրանց վերաբացման դեպքում գործող կանոնների մասով: Իսկ թատերահամերգային ու մշակութային մյուս միջոցառումներն այս փուլում կթույլատրվեն միայն բացօթյա»,- ասել է նա:

 

Պարետի խոսքով՝ բուհերի եւ այլ ուսումնական հաստատությունների վերաբացման մասին որոշումները կկայացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին