Փաշինյան. Այս անգամ արտակարգ ռեժիմը կլինի բավականին մեղմ - Mediamax.am

2459 դիտում

Փաշինյան. Այս անգամ արտակարգ ռեժիմը կլինի բավականին մեղմ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում այսօր հույս է հայտնել, որ այսօր արտակարգ ռեժիմի երկարաձգման մասին որոշումը կլինի վերջինը:

Վարչապետը նաեւ ասել է, որ «այս անգամ ռեժիմը կլինի բավականին մեղմ»։

 

«Աշխարհի շատ երկրներում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք է սկսել, որոշ երկրներ, որոնք պաշտոնապես հայտարարել էին հաղթահարելու մասին, վերադառնում են խիստ սահմանափակումների ռեժիմի։

 

Անցնելով այս դժոխքի միջով եւ բուն կորոնավիրուսի պատճառով ունենալով 800 եւ 234 մահ էլ՝ այլ պատճառներով, մենք հնարավորություն ունենք աշնանը գտնվել հաղթահարած իրավիճակում՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի։ Դա կլինի ռազմավարությունը ճիշտ շարունակվելու դեպքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Վարչապետը նաեւ ասել է, որ սեպտեմբերի 15-ին հանրակրթական հաստատությունների վերաբացումն անխուսափելիորեն կհանգեցնի վարակի դեպքերի որոշակի աճի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին