Հավաքների եւ գործադուլների արգելքը վերացվում է - Mediamax.am

2252 դիտում

Հավաքների եւ գործադուլների արգելքը վերացվում է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հաստատել է արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու որոշումը:

Սա Հայաստանում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետի արդեն հինգերորդ երկարաձգումն է:

 

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ այս երկարաձգումը լինելու ավելի մեղմ: 

 

«Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսանում է, սակայն այդ ընթացքում հնարավոր է իրականացնել թեստավորում եւ բացասական ելքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից: Վերացվում է նաեւ հավաքների եւ գործադուլների արգելքը, այն փոխարինվելու է որոշակի կանոնների պահպանման թույլտվությամբ: Մեղմացվում է նաեւ ընտանեկան բնույթի կամ ժամանցային միջոցառումներ անցկացնելու սահմանափակումը՝ թույլատրելով դրանց կազմակերպումը բաց եւ փակ տարածքներում, ոչ ավելի, քան 40 մասնակցով»,- մանրամասնել է նախարարը:

 

Այսօր Ազգային ժողովում կգումարվի նաեւ հատուկ նիստ, որտեղ կքննարկվեն երկարաձգված արտակարգ դրության մանրամասները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին