Երեւան: Մեդիամաքս: Կադաստրի կոմիտեի կայքում հասանելի է գույքի հարկի առցանց հաշվիչը, որի միջոցով կարող եք հաշվարկել գույքահարկի չափը 2021-2026 թվականների համար:
Այցելելով https://www.e-cadastre.am/ratedEstate ՝ մուտքագրեք ձեր անշարժ գույքի վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը, եւ համակարգը ավտոմատ հաշվարկ կկատարի եւ կցուցադրի հետեւյալ տեղեկատվությունը.
Հողամասի գործող կադաստրային արժեքը
Շինության գործող կադաստրային արժեքը
Գործող հողի հարկը
Գործող գույքահարկը
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2021 թ. համար 25%-ի հաշվարկով
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2022 թ. համար 30%-ի հաշվարկով
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2023 թ. համար 35%-ի հաշվարկով
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2024 թ. համար 50%-ի հաշվարկով
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2025 թ. համար 75%-ի հաշվարկով
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2026 թ. համար 100%-ի հաշվարկով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: