Լիտվացի բուժաշխատողներն իրենց հետ բերում են 30 հազար տեստ - Mediamax.am

3555 դիտում

Լիտվացի բուժաշխատողներն իրենց հետ բերում են 30 հազար տեստ


Լուսանկարը` https://www.lrt.lt/


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Շիաուլյայ քաղաքի օդանավակայանից Հայաստան են ուղեւորվել 8 բուժաշխատող ու 3 մասնագետ, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի հենց առաջին օրերից աշխատել են համակարգող շտաբում:

Լիտվայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ բուժաշխատող թիմն իր հետ Հայաստան է բերում կորոնավիրուսի 30 000 հատ թեստ եւ 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաեւ լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ ֆիլտր։

 

 

Լիտվայի առողջապահության նախարարը հույս է հայտնել, որ Հայաստան ուղարկվող այս օժանդակությունը կօգնի հաղթահարել համավարակը։

 

«Լիտվան շատ հպարտ է, որ կարողանում է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակահատվածում»,- ասել է նա:

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն էլ երախտագիտություն է հայտնել Լիտվայի կառավարությանը եւ բոլոր ներգրավված գերատեսչություններին:

 

«Լիտվան առաջինն էր, որ արձագանքեց Հայաստան բուժանձնակազմ ուղարկելու կոչին եւ միակ երկիրն է, որը երկրորդ անգամ պետական մակարդակով օժանդակություն ցուցաբերեց։ Լիտվան ուղարկում է ոչ միայն մեծ արժեք ունեցող բժշկական պարագաներ, այլ նաեւ իր ունեցած ամենաթանկ կապիտալը` մարդկային ռեսուրսը»,- ասել է դեսպանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին