Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է պահպանել իր տեղը ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում:
ԱՖԿ «Սիստեմայի» կայքում տեղադրված հաղորդագրության մեջ Ռոբերտ Քոչարյանի անունը նշված է տնօրենների խորհրդի ընտրությունների թեկնածուների ցանկում, որը քվեարկվելու է ընկերության տարեկան ընդհանուր ժողովում հունիսի 27-ին:
Մեդիամաքսը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ ընտրվել էր ԱՖԿ «Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009-ի հունիսին, եւ այն ժամանակից ի վեր միշտ վերընտրվել է:
Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվում 2019 թվականի հունիսի 25-ից: Նա մեղադրվում է Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
ՀՀ նախկին նախագահը կալանքի տակ էր գտնվում նաեւ 2018 թվականի հուլիսի 28-ից միջեւ օգոստոսի 13-ը եւ 2018 թվականի դեկտեմբերի 7-ից մինչեւ 2019թ. մայիսի 18-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: