Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ եթե 1915 թվականին Ցեղասպանության պատճառով չսպանվեր 1,5 միլիոն մարդ, այսօր աշխարհում 20-25 միլիոն հայ կապրեր:
«Ցեղասպանության ժխտման խնդիրը գալիս է նրանից, որ այն չի ճանաչվել Թուրքիայի կողմից», - ասել է Արմեն Սարգսյանը հնդկական StratNews Global տեղեկատվական պորտալին:
«1,5 միլիոն մարդ նահատակվեց նախկին Օսմանյան կայսրության տարածքում: Այդ մարդիկ այնտեղ էին ապրում հազարավոր տարիներ. հայերը նորեկներ չէին: Իսկ ո՞ւր մնացին նրանց մշակույթը, հազարավոր եկեղեցիներն, ամրոցները, մշակութային կենտրոնները, մեծ գրականությունը եւ այլն: Կա պատմություն, եւ աշխարհն այն ճանաչել է: Եթե մի օր Թուրքիան պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունն, ապա դա առաջին հերթին լավ կլինի Թուրքիայի ժողովրդի եւ Թուրքիայի համար»,- ասել է Հայաստանի նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: