Կորոնավիրուսից տուժած վարորդը Yandex.Taxi-ից աջակցություն է ստացել - Mediamax.am

12513 դիտում

Կորոնավիրուսից տուժած վարորդը Yandex.Taxi-ից աջակցություն է ստացել


Լուսանկարը` Yandex.Taxi


Yandex.Taxi-ի վարորդ Թորգոմը (անունը փոխված է-խմբ.) կորոնավիրուսից տուժելու արդյունքում դրամական օգնություն է ստացել Yandex.Taxi-ի գործընկերների աջակցության հիմնադրամից։ 42-ամյա վարորդը շփում է ունեցել վարակակիր հաճախորդի հետ ու 14 օր անցկացրել է Աղավնաձորի մեկուսարանում։

 

Yandex.Taxi-ն գործընկերների աջակցության հիմնադրամը ստեղծել է այն երկրներում, որտեղ գործում է ծառայությունը: Հայաստանն առաջինն է Yandex.Taxi-ի միջազգային շուկաներից, որտեղ գործարկվում է աջակցության ծրագիրը։ Հիմնադրամի ընդհանուր ծավալն ավելի քան 6 միլիոն դոլար է։ Ֆինանսական միջոցներն ուղղվում են կորոնավիրուսից տուժած վարորդներին։

 

Թորգոմը Yandex.Taxi-ի հետ համագործակցում է արդեն մեկ տարի։ Բացի տաքսիից վարում է նաեւ իր սեփական բեռնատարը, որն օգտագործում է հիմնականում շինարարական աղբի տեղափոխման եւ ասֆալտապատման աշխատանքների համար։ Երկրում սահմանված արգելափակումների պատճառով Թորգոմի բեռնատարի աշխատանքը կանգ էր առել, ինչի արդյունքում նա սկսել էր ավելի ակտիվ Yandex.Taxi վարել։

 

«Քանի որ մի որոշ շրջան բեռնատարի համար աշխատանք չկար, միայն տաքսի էի վարում, որից կարողանում էի վաստակել ամենօրյա ծախսերի ու հացի փող։ Այդ ժամանակ պատվերները շատ քիչ էին. քաղաքում շարժ չկար։ Ամեն դեպքում Yandex.Taxi-ի շնորհիվ կարողացել եմ ամենօրյա ծախսերիս համար գումար աշխատել ու ստիպված չեմ եղել պարտք վերցնել»,-պատմում է վարորդը։

 

Թորգոմին մեկուսացրել էին ապրիլի 9-ից, ընտանիքի անդամներից միայն նա է մեկուսացել, քանի որ կինը եւ աղջիկը Եղեգնաձորում են ապրում. այդ օրերին շփում չի եղել նրանց միջեւ։ Թորգոմը Եղեգնաձորից աշխատանքի համար Մասիս կամ Երեւան է գալիս ու որոշ ժամանակ բնակվում Մասիսի հարակից գյուղերից մեկում։

 

Թեստը բացասական է եղել, ու հիմա նա վերադարձել է բնականոն աշխատանքին։

 

«Շատ չէի անհանգստացել, վստահ էի, որ վարակված չեմ լինելու։ Միակ դժվարությունն այն էր, որ մեկուսարանում ժամանակը դանդաղ էր ընթանում, իսկ ես ակտիվ կյանքի եմ սովոր, պետք է անընդհատ շարժի մեջ լինեմ, աշխատեմ»,-պատմում է վարորդը։

 

Թորգոմի դրամական աջակցությունը կազմել է 30 000 դրամ. ֆինանսական աջակցության չափը կախված է կատարված պատվերների պատմությունից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին