Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Լուիջի Դի Մայոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը:
Զոհրաբ Մնացականյանը գործընկերոջն է ներկայացրել նոր վիրուսի կանխարգելման եւ վերջինիս սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմացման ուղղությամբ Հայաստանի կառավարության քայլերն եւ ծրագրերը:
Համավարակի դեմ պայքարի եւ դրա հետեւանքների վերացման համատեքստում նախարարները մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: