Հայկական ամենահայտնի եւ սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմի` Նյու-Յորքում բնակվող հեղինակներ Դիլաքյան եղբայրները մի քանի նկար են հրապարակել՝ կորոնավիրուսի համավարակի թեմայով:

Լուսանկարը` TUMO
Նախեւառաջ, նրանք դիմակներ են «հագցրել» իրենց հայտնի մուլտֆիլմի հերոսներին՝ փոքրիկ աղջկան եւ պապիկին:

Լուսանկարը` Դիլաքյան եղբայրներ
Դիլաքյան եղբայրները «դիմակավորել են» նաեւ Արցախի խորհրդանիշ համարվող «Տատիկ-Պապիկ» արձանը:

Լուսանկարը` Դիլաքյան եղբայրներ
Իսկ Երեւանի ամենասիրված եւ հայտնի արձաններից մեկին Դիլաքյան եղբայրները միանգամյա օգտագործման ձեռնոցներ են «հագցրել»:

Լուսանկարը` Դիլաքյան եղբայրներ
«Գտնված երազ» երազ մուլտֆիլմը ստեղծվել է 1976 թվականին:
««Գտնված երազ»-ը մի փոքրիկ աղջկա մասին է, ով կարողանում է քայլել նկարների միջով եւ իր ճանապարհին բացահայտել նոր աշխարհներ, նոր կերպարներ:
Կարծում եմ՝ գլխավոր ուղերձը հետեւյալն է. իրականությունը բազմաթիվ կողմեր ունի, եւ յուրաքանչյուր կողմի ուշադիր ուսումնասիրության միջոցով միայն մարդ ունակ է հասնել իրական երջանկության»,- մի քանի տարի առաջ ասել էր մուլտֆիլմի համահեղինակ Հովիկ Դիլաքյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: