Շարունակում ենք պատմել այն ակակնկալի մասին, որը 2019 թվականի ամռանը Մեդիամաքսի նախաձեռնությամբ Նարեկացի արվեստի միության նվագախումբը մատուցել էր Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակի առիթով Երեւան ժամանած Իէն Գիլանին (Deep Purple) եւ Թոնի Այոմիիին (Black Sabbath):
Արդեն պատմել ենք, որ Նարեկացի արվեստի միության նվագախումբը հյուրերի համար նվագել էր Black Sabbath-ի She's Gone բալադը:
Բայց դա միակ անակնկալը չէր՝ նվագախումբը կատարել էր նաեւ Deep Purple-ի Smoke on the Water հիթը, որի պրոֆեսիոնալ հոլովակն այսօր թողարկվել է Մեդիամաքսը.
Հոլովակի վերջում Իէն Գիլանն ասում է, որ ինքը եւ Թոնի Այոմին հիացած են իրենց երաժշտության նման մեկնաբանությամբ եւ երբեք այն չեն մոռանա:
«Ես Smoke on the Water-ի շատ կատարումներ եմ լսել՝ ջազային, նվագախմբային, սակայն դուք երգը մեկ հարթություն տեղափոխեցիք», - ասում է Իէն Գիլանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: