Ծննդյան նվեր Թոնի Այոմիին՝ Մեդիամաքսից եւ Նարեկացի միությունից - Mediamax.am

exclusive
3453 դիտում

Ծննդյան նվեր Թոնի Այոմիին՝ Մեդիամաքսից եւ Նարեկացի միությունից


Լուսանկարը`


2019 թվականի ամռանը գրել էինք այն անակնկալի մասին, որը Մեդիամաքսի նախաձեռնությամբ Նարեկացի արվեստի միության նվագախումբը մատուցել էր Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակի առիթով Երեւան ժամանած Իէն Գիլանին (Deep Purple) եւ Թոնի Այոմիիին (Black Sabbath):

 

Նարեկացի արվեստի միության նվագախումբը հյուրերի համար նվագել էր Deep Purple-ի Smoke on the Water հիթը եւ Black Sabbath-ի She's Gone բալադը:

2020 թվականի փետրվարի 19-ին Թոնի Այոմին դարձավ 72 տարեկան եւ այդ առիթով Մեդիամաքսը թողարկել է She's Gone-ի կատարման պրոֆեսիոնալ հոլովակը.

 

 

Հոլովակի վերջում Թոնի Այոմին հիացմունքի եւ երախտիքի խոսքեր է ասում Black Sabbath-ի երգի յուրահատուկ մեկնաբանման եւ կատարման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին