UWC Դիլիջանի ուսանողների մեծ մասը մեկնել է. ուսուցումը հեռակա կլինի - Mediamax.am

exclusive
8949 դիտում

UWC Դիլիջանի ուսանողների մեծ մասը մեկնել է. ուսուցումը հեռակա կլինի


Լուսանկարը` UWC Dilijan

Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը
Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` UWC Dilijan

Մարտի 15-ին կայացած ավարտական արարողությունը
Մարտի 15-ին կայացած ավարտական արարողությունը

Լուսանկարը` UWC Dilijan

Լուսանկարը` UWC Dilijan

Մարտի 15-ին կայացած ավարտական արարողությունը
Մարտի 15-ին կայացած ավարտական արարողությունը

Լուսանկարը` UWC Dilijan

Լուսանկարը` UWC Dilijan

Լուսանկարը` UWC Dilijan

Լուսանկարը` UWC Dilijan

UWCD-ի ուսանողների արվեստի գործերի ցուցադրությունը
UWCD-ի ուսանողների արվեստի գործերի ցուցադրությունը

Լուսանկարը` UWC Dilijan


Կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված UWC Դիլիջան քոլեջի ուսանողների մեծամասնությունը վերադարձել է հայրենի երկրներ, այժմ քոլեջի տարածքում բնակվում է 36 ուսանող (ուսանողների ընդհանուր թիվը 226 է)։ Վերջին շրջանում քոլեջում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված քննությունների, հեռակա ուսուցման եւ աշխատանքային պայմանների հետ։ Հայաստանում հաստատված արտակարգ դրությունից առաջ UWC Դիլիջանին անգամ հաջողվել է երկու ամիս շուտ կազմակերպել երկրորդ կուրսի ուսանողների ավարտական արարողությունը։ 

 

UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը Մեդիամաքսին պատմել է քոլեջի ներկա աշխատանքային պայմանների մասին եւ մանրամասն ներկայացրել է բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվել են մինչ օրս։

 

Ուրախ եմ տեղեկացնել, որ այս պահի դրությամբ մեր քոլեջի ոչ մի անդամի մոտ վարակ չի հաստատվել եւ չկան դրա նախանշանները։ 

 

Քանի որ COVID-19-ը շարունակում է տարածվել աշխարհով մեկ, քոլեջը ձեռնարկել է անհրաժեշտ եւ արտակարգ քայլեր, որպեսզի պաշտպանի մեր եւ Դիլիջանի համայնքը։ Ներկայում էլ անում ենք հնարավոր ամեն ինչ մեր ուսանողներին կրթության հարցում աջակցելու համար։

Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարտի 13-ին, համաձայն մեր Վարակիչ հիվանդությունների քաղաքականության (Infectious Disease Policy), որոշում կայացվեց իրականացնել քոլեջի արգելափակում, որպեսզի ինչքան հնարավոր է կանխենք փոխանցման հնարավորությունները։ Մենք սահմանափակում ենք այն աշխատակազմի եւ ուսանողների ելքը, որոնք բնակվում են քոլեջի տարածքում, միեւնույն ժամանակ սահմանափակում ենք նաեւ քոլեջ մտնող կարեւոր աշխատանք կատարող աշխատակիցների թիվը։ Իսկ մյուս աշխատողները հեռակա կարգով են աշխատում։

 

Մարտի 14-ին քոլեջը խնդրեց իր առաջին կուրսի ուսանողներին մինչեւ մարտի 18-ը վերադառնալ իրենց հայրենի երկրները, որպեսզի նպաստենք սոցիալական հեռավորության պահպանմանը եւ կրճատենք քոլեջում բնակվող ուսանողների թիվը։ Մենք ստիպված ենք եղել հարյուրից ավելի ուսանող հայրենադարձել մի քանի տասնյակ ուղղություններով։

Մարտի 15-ին կայացած ավարտական արարողությունը Մարտի 15-ին կայացած ավարտական արարողությունը

Լուսանկարը` UWC Dilijan

Մենք նաեւ խոստացանք, որ կշարունակենք քոլեջում օթեւան տալ բոլոր նրանց, որոնք չեն կարողանա տուն վերադառնալ՝ իրենց երկրի իրավիճակի կամ ճանապարհորդության սահմանափակումների պատճառներով: Այդ ժամանակ քոլեջը դեռ շարունակում էր նորմալ գործել երկրորդ կուրսի ուսանողների համար, որպեսզի կարողանան մայիսին հանձնել Միջազգային բակալավրիատի (International Bacalaureate IB) ծրագրի քննությունները: 

Մարտի 15-ին կայացած ավարտական արարողությունը Մարտի 15-ին կայացած ավարտական արարողությունը

Լուսանկարը` UWC Dilijan

Մարտի 15-ին՝ կիրակի օրը, մեզ նույնիսկ հաջողվել է քոլեջում կազմակերպել այս տարվա ավարտական արարողությունը. մենք հնարավորություն ունեցանք ամբողջ համայնքով միասին նշելու այս միջոցառումը։

 

 

Մարտի 16-ին իրավիճակը փոխվեց, երբ Հայաստանի կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց։ Կառավարության պահանջներին համապատասխան՝ մենք սահմանափակեցինք ցանկացած տարածքում 20-ից ավելի մարդկանց հավաքը: Նաեւ հանձնարարեցինք մեր աշխատողներին հեռակա կարգով աշխատել եւ պատրաստվել մարտի 31-ից ամբողջ ուսուցումը համացանց տեղափոխելուն (ներառյալ մեր քոլեջի հոգեբանների, համալսարանի եւ կարիերայի խորհրդատուի հասանելիությունը)։ Հեռավար ուսուցումն իրականացվելու է ManageBac, Google Suite for Education եւ Kognity ինտելեկտուալ ինտերակտիվ առցանց դասագրքերով։ Նոր առցանց մոդելի շնորհիվ մեր դասընթացները եւ նյութերը հասանելի կլինեն մեր բոլոր ուսանողներին։ Օրինակ, UWCD-ի ուսանողների արվեստի գործերի ցուցադրությունը տեղի է ունենալու առցանց. վիրտուալ պատկերասրահը բաց կլինի մարտի 28-ին։

UWCD-ի ուսանողների արվեստի գործերի ցուցադրությունը UWCD-ի ուսանողների արվեստի գործերի ցուցադրությունը

Լուսանկարը` UWC Dilijan

Հայաստանի սահմանների փակումը եւ թռիչքների կրճատումը եւս մեկ անգամ փոխեց իրավիճակը: Մարտի 19-ին մեր երկրորդ կուրսի ուսանողներին նույնպես առաջարկեցինք հեռանալ, այս գործընթացը դեռ շարունակվում է: Ներկայում 226 ուսանողներից քոլեջում մնացել է 36-ը։ 

 

Ավելի վաղ այսօր IB-ին հայտարարեց, որ մայիսյան քննությունները չեղարկվում են, իսկ ուսանողները գնահատվելու են «ըստ իրենց աշխատանքների՝ այն փորձագիտությամբ, խստությամբ ու որակի վերահսկման մակարդակով, որոնք սահմանված են ուսումնական ծրագրերում»։

 

Մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի աջակցենք այն ուսանողներին, որոնք չեն կարող վերադառնալ տուն եւ բոլոր նրանց, որոնք օգնության կարիք ունեն:

 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ UWC Dilijan-ի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին