Փաշինյանը չի բացառել արտակարգ դրության հայտարարումը - Mediamax.am

3638 դիտում

Փաշինյանը չի բացառել արտակարգ դրության հայտարարումը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօր կառավարությունում խորհրդակցություն է կայանալու, որը մի շարք կարեւոր որոշումներ է կայացնելու:

Մասնավորապես, կառավարության ղեկավարը չի բացառել, որ Հայաստանում կամ երկրի առանձին հատվածներում կարող է արտակարգ դրություն հայտարարվել:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դա մարդկանց ամենօրյա կյանքում մեծ փոփոխություններ չի առաջացնի, սակայն իշխանություններին թույլ կտա առավել խիստ հսկողություն սահմանել վարակի տարածման օջախներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին