Արեւիկ Անափիոսյանը դարձել է UNESCO-ի Վիճինստիտուտի խորհրդի անդամ - Mediamax.am

Նոյեմբեր 04, 2025
3798 դիտում

Արեւիկ Անափիոսյանը դարձել է UNESCO-ի Վիճինստիտուտի խորհրդի անդամ


Արեւիկ Անափիոսյանը
Արեւիկ Անափիոսյանը

Լուսանկարը` AUA


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Արեւիկ Անափիոսյանը 4 տարի ժամկետով նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Վիճակագրության ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ։

«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել այդ խորհրդում և շարունակել իմ համեստ ներդրումն ունենալ այն ոլորտում, որին հավատում և վստահում եմ», - տեղեկացրել է

Արեւիկ Անափիոսյանը:

 

Փետրվարի 6-ին Արեւիկ Անափիոսյանը տեղեկացրել էր, որ սկսել է սովորել Հարվարդի բիզնես դպրոցում:

 

«Դուրս գալով ներկայիս աշխատանքից` ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր պետության համար կարևոր բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կշարունակեն իրականացվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում չափորոշիչների վերանայում, առարկայական ծրագրերի մշակում, գնահատման համակարգի մշակում ու ներդնում, ուսուցիչների որակավորման շրջանակ և ստանդարտներ, ուսուցիչների մասնագիտական զարգացում և այլն», - նշել էր Արեւիկ Անափիոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին