Արմավիան հաստատում է Sukhoi Superjet երկրորդ ինքնաթիռի գնումը ապրիլին - Mediamax.am

3219 դիտում

Արմավիան հաստատում է Sukhoi Superjet երկրորդ ինքնաթիռի գնումը ապրիլին


Sukhoy Superjet օդանավը
Sukhoy Superjet օդանավը

Լուսանկարը` http://www.aero-news.ru


Երեւան: Մեդիամաքս: Արմավիա ազգային ավիափոխադրողի մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան այսօր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում հաստատել է 2012 թվականի ապրիլին Sukhoi Superjet երկրորդ օդանավի առաքման մասին «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» (ՍՔՕ) ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածությունը:

«Sukhoy Superjet 100 օդանավը ամբողջովին հաստատել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ կարճ եւ միջին մայրուղային երթուղիներով աշխատելու հարմարավետությունը», - ասել է Նանա Ավետիսովան:

 

Sukhoi Superjet
դոսյե
Sukhoi Superjet

 

«2011թ. օդանավը թռիչքներ է իրականացրել Երեւանից դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Արեւմտյան եւ Հարավային Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք: 2012 թվականի հունվար ամսվա ընթացքում Sukhoi Superjet-ը թռիչքներ է իրականացրել դեպի Բեյրութ, Թել-Ավիվ, Մոսկվա եւ Բահրեյն», - նշել է Արմավիա-ի մամուլի խոսնակը:

 

Ավիաընկերության ավիապարկում, բացի Superjet-ից, ներկայումս կան Airbus, CRJ եւ  Boeing օդանավեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին