Մեկնարկել է «ԳիտՍԵՐունդ» ծրագիրը - Mediamax.am

2574 դիտում

Մեկնարկել է «ԳիտՍԵՐունդ» ծրագիրը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարել է հայ երիտասարդների համար նախատեսված եռամյա ԳիտՍԵՐունդ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա առարկաների բարելավմանը ուղղված) կրթական ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագիրն իրականացվել է ՀԱՀ ճարտարագիտական հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի բաժնի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է միջին եւ ավագ դասարաններում տարածել լավագույն կրթական փորձը եւ ստեղծարար մանկավարժությունը գիտամաթեմատիկական կրթության համար: 

 

«Գիտամաթեմատիկական կրթության նկատմամբ մեր հատուկ ուշադրությունը կօգնի աշակերտներին հասկանալ, թե ինչպես են գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը եւ մաթեմատիկան ինտեգրվում իրական աշխարհում»,- ասել է ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը:

 

«ԳիտՍԵՐունդ» կրթական ծրագիը նախատեսում է իրազեկել դպրոցականներին եւ նրանց ծնողներին գիտամաթեմատիկական ոլորտում կարիերայի հնարավորությունների մասին՝ զարգացնելով անմիջական փորձի հնարավորությունները եւ դպրոցներում մոտիվացնելով գիտության եւ տեխնոլոգիաների պրակտիկ հավելվածներ՝ միաժամանակ խթանելով դպրոցներում բնագիտական առարկաների եւ մաթեմատիկայի ուսուցման որակը, ինչպես նաեւ ընդլայնելով դպրոցականների (հատկապես մարզերում ապրող)՝ TOEFL եւ SAT քննություններին պատրաստվելու հնարավորությունները՝ հեշտացնելու համար ՀԱՀ եւ այլ համալսարաններ ընդունվելը: 

 

Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ. ուսուցիչների վերապատրաստման դասեր եւ ԳիտՍԵՐունդ ամառային ճամբար աշակերտների համար:

 

Դասընթացների առավելություններից մեկը լինելու է նկարիչների, գրողների, դիզայներների, դերասանների ներգրավումը, ինչը կօգնի գիտամաթեմատիկական ոլորտի ուսուցիչներին փաստերի վրա հիմնված տեսական հասկացությունները, որոնք պատկերացնելը եւ հասկանալը բարդ է, վերածել գրաֆիկական պատկերներով ուղեկցվող ուշագրավ եւ հանրամատչելի պատմությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին