Հունվարին 138 վարորդ զրկվել է վարորդական վկայականից - Mediamax.am

3625 դիտում

Հունվարին 138 վարորդ զրկվել է վարորդական վկայականից


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ից հունվարի 29-ը ներառյալ հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարած 138 վարորդ:

Նրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով:

 

Ոստիկանությունը պարզաբանում է՝ ոչ սթափ վիճակը ենթադրում է, որ վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին