Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում հավանական մարտահրավերները՝ կարեւոր է գնահատել այն ռիսկերը եւ վտանգները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի էներգետիկ համակարգի համար եւ մատնանշել դրանց չեզոքացման ուղիները:
Հունվարի 9-ին փոխվարչապետի մոտ կայացած քննարկմանը ներկայացվել են իրադարձությունների զարգացման հավանական սցենարները եւ պետության կողմից իրականացվելիք անհրաժեշտ քայլերը եւ գործողությունների հաջորդականությունը:
«Ամփոփելով քննարկման արդյունքները՝ մասնակիցները նշել են, որ այսօր Հայաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման եւ պետությունը լիովին կարող է ապահովել էներգետիկ համակարգի ինքնաբավ եւ սուվերեն գործունեությունը», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: