Երեւան: Մեդիամաքս: Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին վերհիշել է իր այցը Հայաստան, որը կայացել էր 2019թ. հունիսին:
Սուրբ Ծննդյան շեմին Թոնի Այոմին տեսաուղերձ է հրապարակել երկրպագուների համար, որում ամփոփել է 2019 թվականը:
«Հետաքրքիր տարի էր իմ եւ Black Sabbath-ի համար: Տարեսկզբին Grammy մրցանակ ստացանք երաժշտության ոլորտում առանձնահատուկ ներդրման համար: Սա իսկապես մեծ բան է, ամենաբարձր մրցանակն է բոլոր Grammy-ներից: Հետո Իէն Գիլանի հետ Հայաստան գնացի՝ Rock Aid Armenia նախագծի 30-ամյակը տոնելու համար: Հրաշալի ժամանակ անցկացրինք այնտեղ: Տեսանք դպրոցը, որը կառուցվել է մեր օգնությամբ եւ հրաշալի էր տեսնել երեխաներին եւ բոլոր մարդկանց», - ասել է Թոնի Այոմին:
2019 թվականի հունիսի 5-ին Երեւանում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Rock Aid Armenia-ի 30-ամյակին:
Երեկոյին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել ռոքի լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ինչպես նաեւ Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին: Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն էին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա):
Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն էր: Միջոցառման գործընկերը Koor գինին էր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: