Գիլանը եւ Այոմին Երեւանում տոնեցին Rock Aid Armenia-ի 30-ամյակը - Mediamax.am

exclusive
14862 դիտում

Գիլանը եւ Այոմին Երեւանում տոնեցին Rock Aid Armenia-ի 30-ամյակը


Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին
Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Դին
Ջոն Դին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Դին եւ Արա Թադեւոսյանը
Ջոն Դին եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը
Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Խորեն Միքայելյանը եւ Թոնի Այոմին
Խորեն Միքայելյանը եւ Թոնի Այոմին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Արծրունին
Վահան Արծրունին

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունիսի 5-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն:

 

Երեկոն վարեցին Rock Aid Armenia-ի հիմնադիր, ավստրալիական Do Something կազմակերպության նախագահ Ջոն Դին եւ Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Ջոն Դին եւ Արա Թադեւոսյանը Ջոն Դին եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Rock Aid Armenia-ի 30-ամյակի գլխավոր հովանավորն է IDBank-ը, հովանավորը՝ Koor գինիները: Երեկոն կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո։ 

 

Միջոցառման սկզբում նրանք դահլիճին առաջարկեցին ողջունել համաշխարհային ռոքի լեգենդներ Իէն Գիլանին (Deep Purple) եւ Թոնի Այոմիին (Black Sabbath), որոնք կանգնած էին Rock Aid Armenia-ի ակունքներում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնուհետեւ Ջոն Դին պատմեց, թե ինչպես էին 1989 թվականի ամռանը Լոնդոնի Metropolis Studios-ում Queen, Pink Floyd, Deep Purple, Black Sabbath, Rush, Yes, Iron Maiden, ELP, Free խմբերի անդամները ձայնագրում լեգենդար Smoke on the Water երգի նոր տարբերակը:

 

Ջոն Դին պատմեց նաեւ BBC-ի Ռուսական ծառայության կողմից ԽՍՀՄ համար կազմակերպած ուղիղ հեռարձակման մասին, որին մասնակցել էին Իէն Գիլանը, Դէվիդ Գիլմորը եւ Բրյուս Դիքինսոնը:

 

Գիլմորը, Գիլանը եւ Դիքինսոնը՝ ուղիղ եթերում ԽՍՀՄ-ի համար

Արա Թադեւոսյանը պատմեց, թե ինչպես Մեդիամաքսը 2009 թվականին բացահայտեց, որ լրանում է Rock Aid Armenia-ի 20-ամյակը եւ որոշեց Ջոն Դիին եւ ռոք-աստղերին հրավիրել Հայաստան եւ երախտագիտություն հայտնել: Այդպես ծնվեց Armenia Grateful 2 Rock նախագիծը:

 

Մեդիամաքսի տնօրենը նշեց, որ այդ նախագիծը կյանք ստացավ երեք առանցքային մարդու օգնությամբ: Առաջինը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանն էր, որը հավատաց եւ աջակցեց ծրագրին: Երկրորդը «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն էր՝ նա դարձավ նախագծի գլխավոր հովանավորը: Երրորդը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլն էր, որը անհավանական աջակցություն ցուցաբերեց:

Արա Թադեւոսյանը Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այնպես է ստացվել, որ երեքն էլ այս պահին Հայաստանում չեն, բայց վստահ եմ, որ շատ կցանկանային այսօր ներկա լինել դահլիճում եւ կիսել մեր ուրախությունը», - ասաց Արա Թադեւոսյանը:

 

Երբ 2009 թվականի հոկտեմբերին Ջոն Դին, Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին այցելեցին Հայաստան ու եղան տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում, Armenia Grateful 2 Rock/Rock Aid Armenia նախագծերի գլխավոր նպատակը դարձավ դպրոցի վերակառուցումը:

Ջոն Դին Ջոն Դին

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին քայլն արվեց 2010 թվականի մարտին, երբ Իէն Գիլանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Երեւանում երկու բարեգործական համերգ տվեց Հայաստանի Ազգային Սիմֆոնիկ նվագախմբի հետ:

 

Ջոն Դին պատմեց, որ նույն թվականին Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին նախաձեռնեցին WhoCares սուպերխումբը, որը երկու նոր երգ ձայնագրեց՝ դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով:

 

Արա Թադեւոսյանն ասաց, որ երջանկություն է ունեցել 2010թ. հոկտեմբերի Լոնդոնի Sarm Studios-ում ներկա լինել WhoCares-ի Out Of My Mind երգի ձայնագրությանը եւ հանդիպել Deep Purple-ի լեգենդար ստեղնահար Ջոն Լորդի հետ:

 

Ջոն Դին նկատեց, որ տարիները անցնում են եւ, ցավոք, Rock Aid Armenia-ի մասնակիցներից երեքն արդեն կենդանի չեն: Նա ներկաներին խնդրեց հարգել Ջոն Լորդի, Քրիս Սքվայրի եւ Քիթ Էմերսոնի հիշատակը:

 

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի եւ Yes Խմբի ստեղնահար Ջեֆ Դաունսի տեսաուղերձները:

 

 

Արա Թադեւոսյանը պատմեց Գյումրիի դպրոցի համար միջոցների հավաքագրման ընթացքի մասին եւ երախտագիտություն հայտնեց նախագծի հիմնական աջակից Հայ օգնության ֆոնդին (ՀՕՖ): ՀՕՖ-ի երկարամյա բարերար Մարդիգյան ընտանիքը 2012 թվականին որոշեց եռապատկել մինչ այդ պահը հավաքագրված միջոցները, եւ արդեն 2013թ. սեպտեմբերին կայացավ դպրոցի նոր շենքի բացման արարողությունը, որին ներկա էին Իէն Գիլանը եւ Ջոն Դին:

 

 

Մեդիամաքսի տնօրենը նաեւ հատուկ շնորհակալություն հայտնեց «Շանթ» հեռուստաընկերությանը, որն այս տարի նշում է 25-ամյակը: Վերջին 10 տարիների ընթացքում «Շանթ»-ը մշտապես օժանդակել է Armenia Grateful 2 Rock/Rock Aid Armenia նախագծերին: Ի դեպ, «Շանթ»-ը նկարահանում էր հունիսի 5-ի հանդիսավոր երեկոն եւ առաջիկայում կցուցադրի դրա հեռուստատեսային տարբերակը:

Վահան Արծրունին Վահան Արծրունին

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Դին տեղեկացրեց, որ Վահան Արծրունին եւ Հասմիկ Բաղդասարյանը Rock Aid Armenia-ին են նվիրաբերել Մեսրոպ Մաշտոցի շարականների ալբոմը, որն առաջիկայում կսկսվի վաճառվել թվային հարթակներում, իսկ ստացված հասույթը կօգտագործվի Գյումրիի դպրոցի համար երաժշտական գործիքներ գնելու համար:

 

Իէն Գիլանը եւ Արա Թադեւոսյանը նշեցին նաեւ Կանադայում բնակվող Millbank Music երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգին, որը 2013 թվականին մեծ թվով գործիքներ նվիրեց դպրոցին:

 

Հայտնի է Iommi_Gibson_Mediamax մրցույթի հաղթողը

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ Iommi_Gibson_Mediamax մրցույթի հաղթողի պարգեւատրությունը: Խորեն Միքայելյանը, որի կատարումը Black Sabbath-ի կիթառահարը լավագույնն էր համարել, դուրս եկավ բեմ եւ Թոնի Այոմին նրան հանձնեց իր կողմից ստորագրված Gibson կիթառը:

Խորեն Միքայելյանը եւ Թոնի Այոմին Խորեն Միքայելյանը եւ Թոնի Այոմին

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեկոյի երկրորդ հատվածում Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին բեմ բարձրացան եւ պատասխանեցին երկրպագուների հարցերին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեկոն ավարտվեց 2010 թվականին նույն դահլիճում Իէն Գիլանի համերգի մի հատվածի ցուցադրությամբ:

 

Rock Aid Armenia-ի հետարքրիր եւ քիչ հայտնի դրվագների մասին կարող եք կարդալ մեր հատուկ նախագծում, որը ստեղծվել է Բրիտական Խորհրդի աջակցությամբ:

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին