ՀՀ դեսպանը Բոբ Դոուլին է հանձնել Պատվո շքանշանը - Mediamax.am

3778 դիտում

ՀՀ դեսպանը Բոբ Դոուլին է հանձնել Պատվո շքանշանը


Լուսանկարը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը Բոբ Դոուլին հանձնել է Պատվո շքանշանը, որը նախկին սենատորին շնորհվել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Վարուժան Ներսեսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Բոբ Դոուլին` դեռեւս 1980-1990-ական թվականներին Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքների համար, որի հեռահար արդյունքը վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի կողմից ընդունված բանաձեւերն են:

 

Բոբ Դոուլն, իր հերթին, ընդգծել է, որ շատ գոհ է, որ այդ երկարամյա պայքարը նման հաղթանակով պսակվեց: Հիշելով իր մեծ ընկեր, բժիշկ Համբար Քելիքյանին, ով Երկրորդ աշխարհամարտի ժամանակ փրկել էր իր կյանքը, նա նշեց, որ միշտ հպարտացել է հայերի եւ Հայաստանի հետ իր բարեկամությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին