Սահմանվել են «Աշխատիր, Հայաստան» ծրագրի կոնկրետ նպատակները - Mediamax.am

1733 դիտում

Սահմանվել են «Աշխատիր, Հայաստան» ծրագրի կոնկրետ նպատակները


Տիգրան Ավինյանը
Տիգրան Ավինյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Աշխատիր, Հայաստան» ռազմավարական ծրագիրը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այն ընդգրկում է 2019-23 թվականները:

 

«Ռազմավարությունը փաստահենք է, արդյունքամետ եւ չափելի, սահմանվում են կոնկրետ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ միջոցառումներ: Ընդհանուր նպատակն է մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության խթանման, ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով մարդու կյանքի որակի շարունակական բարելավումը՝ աշխատանքի եւ մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով»,- ասել է փոխվարչապետը:

Կարեւոր քայլերից նա առանձնացրել է երիտասարդների եւ կանանց շրջանում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի ստեղծումը:

 

«Մյուս կարեւոր նախաձեռնությունն առաջնագծում մարտական հերթապահության մեջ չընդգրկված զորամասերի ժամկետային զինծառայողների համար պիլոտային վերապատրաստումների իրականացումն է, որոնց արդյունքում վերջիններս զորացրվելուց հետո ավելի հեշտ կբավարարեն աշխատաշուկայի պահանջներին»,- հավելել է Տիգրան Ավինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին