Նախորդ տարի Հայաստանում ապաստան են ստացել 48 օտարերկրացիներ - Mediamax.am

3868 դիտում

Նախորդ տարի Հայաստանում ապաստան են ստացել 48 օտարերկրացիներ


Գագիկ Եգանյան
Գագիկ Եգանյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: 2011 թ.-ին Հայաստանում ապաստան ստանալու համար ՀՀ Միգրագիոն պետական ծառայությանը դիմել է 73 օտարերկրյա քաղաքացի, որից 48-ի դիմումը բավարարվել է:

Ինչպես տեղեկացրել է Միգրագիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, դիմումներից 7-ը մերժվել է , 5-ը կասեցվել, 6-ի դիմումի քննարկումը կարճվել է, 8 դիմում գտնվում է քննարկման փուլում:

 

Գագիկ Եգանյանը նշել է, որ Միգրագիոն պետական ծառայության ուշադրության կենտրոնում է մնում փախստականների բնակապահովության խնդիրը:

 

Դեռեւս 1175 ընտանիքներ կառավարության թիվ 747-ն որոշմամբ համարվում են բնակապահովության առաջնահերթ ծրագրի շահառուներ:

 

 2011թ-ին ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 419 փախստական: 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 86 հազար:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին