«Ես եմ աշխարհի թագավորը». Մհեր Իսրայելյանի «մեծամիտ» վերնագրով վեպը - Mediamax.am

3456 դիտում

«Ես եմ աշխարհի թագավորը». Մհեր Իսրայելյանի «մեծամիտ» վերնագրով վեպը


Մհեր Իսրայելյանը, Արքմենիկ Նիկողոսյանը եւ Էդվարդ Միլիտոնյանը
Մհեր Իսրայելյանը, Արքմենիկ Նիկողոսյանը եւ Էդվարդ Միլիտոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մհեր Իսրայելյանը
Մհեր Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արքմենիկ Նիկողոսյանը
Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռազմադիվանագիտական ծառայության բերումով Ամերիկա վերապատրաստման մեկնած Մհեր Իսրայելյանը երեք ամիս անց վերադարձավ Հայաստան՝ «Ես եմ աշխարհի թագավորը» ավարտուն վեպով: Անցած ուղին վերաիմաստավորելու համար միջավայրը տրամադրող էր:

 

Հեղինակն ասում է՝ վեպը ոչ այնքան սյուժետային, որքան՝ երեւակայական է, ճամփորդություն կամ ուխտագնացություն ժամանակի ու տարածության մեջ, տոհմածառի պատմություն՝ իրական եւ հորինված կերպարներով:

 

«Վերնագիրը շատ պատահական ի հայտ եկավ, երբ վեպի կեսը գրել էի: «Ես եմ աշխարհի թագավորը» արտահայտությունը «Տիտանիկ» ֆիլմից էի հիշել, եւ քանի որ համապատասխանում էր վեպին, որոշեցի որպես վերնագիր ընտրել: Պայմանական է ասված՝ ես եմ աշխարհի թագավորը: Դա չի նշանակում, որ կալվածքներ կամ զորաբանակ ունեմ: Ես եմ աշխարհի թագավորը, այսինքն՝ ես եմ որոշում՝ ինչ անել»:

Մհեր Իսրայելյանը Մհեր Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրքի շնորհանդեսին «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, թե «մեծամիտ վերնագիր ունեցող վեպին» այսքան շուտ չէին սպասում: Ասում է՝ «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատմվածքների ժողովածուից հետո ակնհայտ էր, որ պատմվածքի ժանրը Մհերին արդեն սահմանափակ է թվում, ավելի մեծ տարածության մեջ ստեղծագործելու կարիք ունի:

 

«Վեպի գաղափարը կար, եւ ես մտածեցի, որ կնստի, մի 4-5 տարի կչարչարվի, բայց Մհերը շատ արագ գրեց վեպը: Կառուցվածքային առումով, կարծես, պատմվածքների ժողովածու լինի՝ հավաքված մեկ գրքում: Բայց իրականում շատ նուրբ անցումներով կառուցված մի հրաշալի վեպ է, մի յուրօրինակ տոհմագրական ճանապարհորդություն՝ շատ հուզիչ մանրամասներով, արտակարգ լավ գրված, որտեղ միատեղված են գրականության գրեթե բոլոր ոճերն ու ժանրերը»,- ասում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Արքմենիկ Նիկողոսյանը Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես եմ աշխարհի թագավորը» վեպը Մհեր Իսրայելյանի երրորդ գիրքն է՝ «Մինչեւ մեռնելն ապրել է պետք» վիպակից եւ «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատմվածքների ժողովածուից հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրել Մհերը սկսել է մոտ 6 տարի առաջ՝ հոր՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի մահից հետո: Առաջին պատմվածքը նրան էր նվիրված:

 

Վրեժ Իսրայելյանը, մուսան եւ անդունդը

«Անձնական բավարարվածության առումով գրելը մեծ առաջընթաց եմ համարում իմ կյանքում: Ինձ շատ բավարարված եմ զգում, որ կարողացել եմ մտքերս ինչ-որ կերպ արտահայտել: Բայց գրելն ունի նաեւ մեկ այլ՝ «բացասական» կողմ. շատ իրադարձություններ, որ առաջ ինձ շատ հետաքրքրում էին, մի փոքր ավելի անհետաքրքիր դարձան, երբ մտա գրականություն: Հոգեբանական առումով այլ հարթությունում հայտնվելով՝ այդ բոլորը երկրորդ պլան են մղվում»,- ասում է Մհերը:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին